Հեդո Թուրքօղլու
| Հեդո Թուրքօղլու | |
| Ակումբ | |
|---|---|
| Դիրքը | Հարձակվող |
| Ի ծնե տրված անունը | Հեդո Թուրքօղլու Hedo Türkoğlu |
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 19, 1979 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 208 սմ |
| Քաշ | 100 կգ |
Հիդայեթ Թյուրքօղլու (թուրք.` Hidayet Türkoğlu, ծնվ.` մարտի 19, 1979թ.), թուրք պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Օռլանդո Մեջիք» ակումբում, որպես թեթև հարձակվող: Խաղում է նաև Թուրքիայի բասկետբոլի ազգային հավաքականում: Բավականաչափ լավ է տիրապետում միջին և հեռահար նետումներին: 2008թ.-ին ճանաչվում է NBA-ի ամենակատարելագործված բասկետբոլիստ (Most Improved Player): Ազգային հավաքականի կազմում Թուրքօղլուն 2001թ.-ին դառնում է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Կարիերան [խմբագրել]
Ակումբային կարիերան սկսել է թուրքական «Էֆես Պիլսեն» ակումբում` այնտեղ անցկացնելով 4 խաղաշրջան: Դրանից հետո Թուրքօղլուն մուտք է գործում 2000թ.-ի NBA դրաֆթ, որտեղ էլ ընտրովում է «Սակրամենտո Քինգսի» կողմից` 1-ին ռաունդի 16-րդ ընտրության իրավունքով, ինչը նրան դարձնում է NBA-ի պատմության առաջին թուրքածնունդ բասկետբոլիստը: Լիգայում անցկացրած երկրորդ խաղաշրջանում արժանանում է «NBA-ի տարվա պահեստային» (Sixth Man Award of the Year) մրցանակին, երբ նրա միջին տվյալներն էին 10,1 միավոր և 4,5 անդրադարձ (ռեբաունդ):
2003թ.-ի ամռանը Թուրքաշօղլուն Ռոն Մերսերի հետ փոխանակվում է և տեղափոխվում «Սան Անտոնիո»: Փոխանակման մեջ ներառված էր նաև Բրեդ Միլլերը, ով հայտնվում է «Սակրամենտոյում» և Սկոտ Պոլարդը, ով էլ իր հերթին բաժին է ընկնում «Ինդիանա Փեյսերսին»: «Սփըրսի» կազմում Թուրքօղլուն խաղում է ընդամենը 1 խաղաշրջան` միջինը բերելով 9,2 միավոր, ինչպես նաև գրանցելով կարիերայի բարձրագույն 42% երեքմիավորանոց նետումների արդյունավետություն: 2004թ.-ին միանում է «Օռլանդո Մեջիքին»` խաղալով Դուայթ Հովարդի և Ջամիր Նելսոնի պես աստղերի կողքին: 2009թ.-ից հետո 1 խաղաշրջան խաղում է Տորոնտո Ռեպտորսի կազմում, այնուհետև փոխանակվում և կարճ ժամանակով տեղափոխվում «Ֆինիքս Սանս» (Լեանդրո Բարբոզայի և Դուեյն Ջոնսի դիմաց): Նույն թվականի դեկտեմբերին արդեն Թուրքօղլուն կրկին է ենթարկվում փոխանակման և վերադառնում Օռլանդո: