Հարսանեկան պոեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարսանեկան պոեզիա, էպիտալամա (հունարեն` ἡ ἐπιθαλάμιος ῷδή), հիմենեյ - հարսանիքի պատվին երգ։

Հարսանեկա ավանդական ծեսի հետ կապված ժողովրդական ստեղծագործություն, որի մեջ մտնում են երգեր, խրատներ, հարսանքապետի վճիռներ, հմայախոսություններ, փոխաբերական երկխոսություններ, առածներ, ասույթներ, հանելուկներ, մաղթանքներ և այլն։

Գրական ձևավորում է ստացել անտիկ պոեզիայում` հասնելով ամբողջական պոեմի աստիճանի (Կլավդիանոս)։ Գրվել են ինչպես իրական անձանց պատվին (Արտաշես և Սաթենիկ), այնպես էլ առասպելական թեմաներով։ Կան նաև հարսանեկան հայրեններ։

Հարսանեկան պոեզիայի հիմնական բովանդակությունը հարսի ճակատագիրն է ու նրա ապրումները։ Ընտանիքի, ամուսնության և հարսանեկան ծեսի պատմական զարգացումը պայմանավորել է մոգական տարրերի խաղայինի վերածվելը և աստիճանաբար մարելը։

Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,
Տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկանըն։

Հայոց հարսանեկան երգերի մեջ «ծաղկոցը» փեսայի և հարսի` թագավորի և թագուհու գովքն է, գալիս է թագավորական հարսանիքներից. գովերգվում են հարսի և փեսայի արժանիքները, գեղեցկությունը, զգեստները և այլն։ Հարս ու փեսայի գովաբանությանը հետևում է մաղթանքը։

Հարսանեկան պոեզիայի նմուշ է Ռուբեն Սևակի «Հարսներգ»-ը։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Մելս Սանթոյան (2009)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Վան Արյան», էջ 133։