Հարուն ալ-Ռաշիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հարուն ալ Ռաշիդից)
Հարուն ալ-Ռաշիդ

Հարուն ալ-Ռաշիդ, (763 կամ 766-809), խալիֆա 786-ից։ Աբբասյանների դինաստիայից։ Շարունակել Է Բյուզանդիայի դեմ պայքարը, ասպատակել Փոքր Ասիան։ Նրա օրոք, թեև նկատվում Էին արաբ, խալիֆայության քայքայման առաջին նշանները, բարձր զարգացման հասան տնտեսությունն ու մշակույթը, իսկ Հայաստանում փոխվեցին բազմաթիվ կառավարիչներ, ծանրացան հարկերը, ուժեղացավ արտագաղթը։ Աակայն խալիֆայության նկատվող թուլությունը նպաստել Է Բագրատունիների հզորացմանը, և 804-ին Աշոտ Մսակեր Բագրատունին ճանաչվել Է Հայոց իշխան։

Գրականություն[խմբագրել]

  • Ա.Տեր֊Ղևոնդյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png