Հարություն Չալիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Չալիկյան
Ի ծնեՀարություն Գրիգորի Չալիկյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1943(1943-09-05) (80 տարեկան)
ԾննդավայրԱշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1969)
 Harutyun Chalikyan Վիքիպահեստում

Հարություն Գրիգորի Չալիկյան (սեպտեմբերի 5, 1943(1943-09-05), Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ծաղրանկարիչ, քանդակագործ։ Հ. Չալիկյանի աշխատանքները ցուցադրվել են Փարիզում, Նյու Յորքում, Մոսկվայում, Քեմբրիջում, Երևանում և այլ քաղաքներում։ Նա մի շարք միջազգային պարգևների դափնեկիր է։

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի նկարիչների տան մեծ ցուցասրահում բացված Չալիկյանի հոբելյանական անհատական ցուցահանդեսին ներկայացված էին 120-ից ավելի ծաղրանկարներ, քանդակներ և մեդալներ, այդ թվում` Շառլ Ազնավուրի, Սերժ Թանկյանի, Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի, Թերեզա Մեյի, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Անգելա Մերկելի, Օհան Դուրյանի, Քըրք Քըրքոյանի, Եղիշե Չարենցի, Սոս Սարգսյանի և շատ ուրիշ հանրահայտ դեմքերի։ «Իմ ծաղրանկարները ծաղրելու նպատակ չունեն։ Դրանք ցույց են տալիս իմ հերոսների բնավորությունն ու ներքին էությունը։ Այդ պատճառով ես դրանց հաճախ վերաբերվում եմ ինչպես հոգեբանական դիմանկարների»,-ասում է հեղինակը։ Նա նաև հումորային, դիպուկ երկտողեր է գրել իր յուրաքանչյուր հերոսի մասին` դրանցում միառժամանակ արտահայտելով քաղաքական և սոցիալական խնդիրների շուրջ իր սուր մոտեցումները։

Բացի ծաղրանկարներից և քանդակներից Հ. Չալիկյանը Հայաստանի ոսկու գործարանի հետ համագործակցությամբ ստեղծել է նաև ոսկե մեդալների 2 հավաքածու. առաջինը՝ Մեծ ութնյակի երկրներնի նախագահների, երկրորդը՝ հայտնի ֆուտբոլիստների պատկերներով։ Այդ հավաքածուները 2017 թվականին ցուցադրվել են Գերմանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Հարություն Չալիկյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմ բոլոր ծաղրանկարներին խնամքով եմ վերաբերվում, որովհետև ես չեմ ծաղրում. նրանց մեջ ավելի շատ խորքային բաներ կան. բնավորության գծերի արտահայտում[2]։

Մեջբերումներ Հարություն Չալիկյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարություն Չալիկյանն անկասկած ունի իր պատվավոր տեղը մեր կերպարվեստում` գլխավորապես որպես դիմանկարիչ և երգիծանկարիչ։ Հարությունը գրում է նաև բանաստեղծություններ՝ հաճախ տպավորիչ և սրամիտ, ինչպես իր նկարները։ Չմոռանանք նաև, որ նա մասնագիտությամբ ճարտարապետ է։ Մեկ բառով ասած՝ նա տաղանդավոր արվեստագետ է, ով պատիվ է բերում իր ազգին և արժանի է բարձր գնահատանքի»[3]։
Հակոբ Հակոբյան

ՀՀ ժողովրդական նկարիչ

«Հարությունի աշխատանքները կարելի է ճանաչել առաջին հայացքից՝ շնորհիվ նրա յուրահատուկ գրաֆիկական ոճի։ Նրա աշխատանքներում անհնար է չնկատել մարդու ներքին գեղեցկությունը ցույց տալու ձգտումը»։ ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյան[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Չալիկյան, «Գծանկար, քանդակ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Արվեստ, որ ժպիտ է պարգևում. Հարություն Չալիկյանի ցուցահանդեսը բացվել է նկարիչների տանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  2. «Հարություն Չալիկյանի ծաղրանկարները մեկ գրքում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
  3. «Հարություն Չալիկյան, գծանկար, քանդակ»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]