Հարություն Մաղաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաղաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Մաղաքյան
Ծնվել էապրիլի 8, 1902(1902-04-08)[1]
ԾննդավայրԱխալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 18, 1954(1954-02-18)[1] (51 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան (1925)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1938)
Մասնագիտություներկրաբուսաբան
ԿուսակցությունԽՄԿԿ

Հարություն Կարապետի Մաղաքյան (ապրիլի 8, 1902(1902-04-08)[1], Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 18, 1954(1954-02-18)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային երկրաբուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1938 թվական), պրոֆեսոր (1938 թվական), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1945), ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը։ Եղել է ՀԽՍՀ կերահայթայթման ինստիտուտի առաջին տնօրենը։ 1926 թվականից Մաղաքյանը ղեկավարել է կերային հանդակների հետազոտությունները, իսկ 1947 թվականից՝ ՀԽՍՀ կերային հանդակների պասպորտավորման աշխատանքները։ Կազմել է ՀԽՍՀ արոտավայրերի խոտհարքների առաջին քարտեզը։ Բացահայտել է Հայաստանի ֆլորային բնորոշ բույսերի 30 նոր տեսակ։ Հայտնաբերել է նոր ցեղատեսակ, որն անվանվում է նրա անունով՝ Stellera magakianisosn։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 189