Հարություն Հովնանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Հովնանյան
Ծնվել է1880
Մահացել է1959
Մասնագիտությունխմբագիր և մանկավարժ

Հարություն Հովնանյան (1880, քաղաք Ֆենեսե, Օսմանյան կայսրություն - 1959), հայ խմբագիր, մանկավարժ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է ուսուցչությամբ նախ ծննդավայրում, ապա 14 տարի եղել է Կեսարիայի ազգային վարժարանի տեսուչ։ 1910 թվականին տեղափոխվելով Կ.Պոլիս՝ զբաղվել է գրական-հրապարակախոսական գործունեությամբ։ Աշխատակցել է «Բյուրակնին», «Խելոք Դավիթ» երգիծաթերթին։ 1920 թվականին մեկնել է ԱՄՆ։ Աշխատակցել է «Հայաստանի կոչնակ», «Հայաստանյայց եկեղեցի», «Պայքար», «Նոր օր», «Կռունկ» պարբերականներին և Փարիզում լույս տեսնող «Կավռոշ» երգիծաթերթին։ 1941-1949 թվականներին եղել է ամերիկահայ վարժարանների ընդհանուր տեսուչ։ Գրել է «Էվերեկ-Ֆենեսեի հայոց բարբառը» աշխատությունը (Իզմիրյան գրական մրցանակ, 1915)։

Նկարչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաժամանակ զբաղվել է նկարչությամբ, անհատական ցուցահանդես է ունեցել Նյու Յորքում (1943)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ.արակչություն, Երևան, 2007։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։