Հարություն Կուժունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Կուժունի
Ծնվել էմայիսի 2, 1918(1918-05-02)
Մահացել էմայիսի 11, 1976(1976-05-11) (58 տարեկան)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Մասնագիտությունհասարակական գործիչ

Հարություն Կուժունի (Ճերճերյան) Զաքարիայի (մայիսի 2, 1918(1918-05-02) - մայիսի 11, 1976(1976-05-11), Բեյրութ, Լիբանան), սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ։

Հնչակյան կուսակցության անդամ (1935 թվականից)։ 1953 թվականին ընտրվել է հնչակյան կուսակցության Լիբանանի վարչության քարտուղար, 1965 թվականից՝ կուսակցության կենտրոնական վարչության քարտուղար։ Եղել է խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ, որպես Լիբանանի պատվիրակության անդամ մասնակցել Հելսինկիի (1965 թվական) և Մոսկվայի (1973 թվական) խաղաղության համաժողովներին։ Եղել է «Լիբանան - ԽՍՀՄ բարեկամության ընկերության» վարչության անդամ։ Իր գործունեությամբ փորձել է նպաստել սփյուռք-հայրենիք կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 714