Հարություն Բոյաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Բոյաջյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոյաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Բոյաջյան
Ծնվել էհունվարի 2, 1945(1945-01-02) (79 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1965) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1970)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Հարություն Բեկոմի Բոյաջյան (հունվարի 2, 1945(1945-01-02), Կահիրե, Եգիպտոս), հայ նկարիչ, գեղանկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1976):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Բոյաջյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 2-ին, Կահիրեում։ 1947 թվականին հայրենադարձել է։

1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Հեղինակ է կոմպոզիցիաների, վերացարկումներով և ռիթմիկայով հատկանշվող պատկերների։

1999 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Լոս Անջելեսում։ Գործերից պահվում են Հայաստանի թանգարաններում, մշակույթի նախարարության, Մոսկվայի գեղարվեստի ֆոնդերում և այլն[1][2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նատյուրմորտ» 1980
  • «Նատյուրմորտ որմնանկարով», 1990
  • «Աղետ», 1991
  • «Հայաստան», 2001
  • «Ալբատրոս», 2001
  • «էքստազ», 2001
  • «Արարատ լեռը», 2002
  • «Իջնող հրեշտակը», 2004
  • «Լողացող կանայք», 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «AV Production - Հարություն Բոյաջյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.