Հարություն Աբրահամյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Հարություն Աբրահամյան
մարտի 30, 1972(1972-03-30) - օգոստոսի 8, 1992(1992-08-08) (20 տարեկան)
ԾննդավայրՓարաքար, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԱրծվաշեն, Կրասնոսելսկի շրջան, Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Հարություն Վարանգյուլի Աբրահամյան (մարտի 30, 1972(1972-03-30), Փարաքար, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 8, 1992(1992-08-08), Արծվաշեն, Կրասնոսելսկի շրջան, Հայաստան), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հուլիս-օգոստոսին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական և Վահան-Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության մարտում. Հարություն Աբրահամյանը և 11 ազատամարտիկներ, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի, իրենք զոհվել։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։