Հարոլդ Լասսուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարոլդ Լասսուել

Բովանդակություն

Հարոլդ Դուայթ Լասսուել [խմբագրել]

(1902-1978) [խմբագրել]

Էվերետտ Ռոջերսի կարծիքով Հարոլդ Լասսուելը կոնտենտ-անալիզի միջոցով զանգվածային հաղորդակցության տեքստերի հետազոտության հիմնադիրն է, ինչի համար նա վերլուծել է տարբեր պարբերականների 6 միլիոն բառ: 1948թ-ից Լասսուելը դարձավ աշխարհահռչակ իր ՝հաղորդակցության գործընթացի «հնգահարց» մոդելի հրատարակման շնորհիվ (Ով է խոսում? Ինչ է հայտնում? Ում? Ինչի միջոցով? Ինչ արդյունքով?): Հարոլդ Դուայթ Լասսուելը ծնվել է 1902 թ-ին Իլինոյս նահանգի Դոնելսոն քաղաքում, հոգևորականի ընտանիքում, մայրը եղել է ավագ դպրոցի ուսուցչուհի: 1918 թ-ին 16 տարեկան հասակում ընդունվել է Չիկագոյի համալսարան, որտեղ հենց այդ ժամանակ արդեն ձևավորվել էր հանրահայտ Չիկագոյի սոցիոլոգիայի դպրոցը, և որտեղ էլ 1926 թ-ին Լասսուելը պաշտպանել է իր ատենախոսությունը ՝ ստանալով քաղաքական գիտությունների դոկտորի կոչում: Նրա գիտական ղեկավարն էր Չարլզ Մերիամը: 1927 թ-ին Լասսուելը նշանակվել է Չիկագոյի համալսարանի քաղաքական գիտությունների դոցենտ և հրատարակել իր «Պրոպագանդայի տեխնիկան համաշխարհային պատերազմում» աշխատությունը: 1930թ-ին հրատարակվել է նրա «Հոգեպաթոլոգիա և քաղաքականություն» մենագրությունը, որում ձեռնարկվել էր հոգեվերլուծական տեսության միջոցով քաղաքական լիդերների վարքի վերլուծության առաջին ամենամասշտաբային փորձը: 1936 թ-ին հրատարակվել է Լասսուելի հայտնի գիրքը՝ «Ով ինչի է հասնում, երբ և ինչպես», որում պնդում է իր այն կարևոր գաղափարը, որ քաղաքական գիտությունը պետք է ուսումնասիրի իշխանությունը, քաղաքական վարքագիծը, քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական պրոպագանդան: Հենց նույն տարում Լասսուելը ստանում է գիտական աստիճանի բարձրացում՝ դառնալով Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր: 1938թ-ին Լասսուելը հեռանում է Չիկագոյի համալսարանից: 1940-1945 թթ. պատերազմի ժամանակ նա ծառայել է որպես՝ Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում գտնվող Փորձարարական բաժնի ղեկավար պատերազմի ժամանակի հաղորդակցության հարցերի հետազոտման գծով: 1946թ-ին նշանակվել և մինչև 1972թ. Աշխատել է Իելյան համալսարանում, որպես իրավունքի պրոֆեսոր, ինչպես նաև 1952թ-ից որպես քաղաքական գիտությունների պրոֆեսոր:1970 թ-ին ստացել է վաստակավոր պրոֆեսորի կոչում և մինչև 1972 թ-ը աշխատել Նյու-Յորքի Քաղաքային համալսարանում: 1972թ-ին ստացել է Թեմփլյան համալսարանի (Իրավունքի դպրոց) վաստակավոր պրոֆեսորի կոչում, ինչպես նաև Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսորի կոչում, որտեղ էլ մինչև 1976թ. աշխատել է: 1976-1978թթ. Ընտրվել է Նյու-Յորքի Քաղաքական գիտությունների կոնտրոնի նախագահ: 1978թ-ի դեկտեմբերի 18-ին Հարոլդ Լասսուելը մահացել է Նյու-Յորքում: Հարոլդ Լասսուելը հայտնի է որպես քաղաքագետ, քաղաքագիտության մեջ բիհևիորիստական մոտեցման ներկայացուցիչ : Հարոլդ Լասսուելի կարծիքով 21-րդ դարում բոլոր գիտությունները հանդիսանում են քաղաքական, քանզի դրանք թույլ են տալիս հասկանալ քաղաքականության իրականացման գործընթացն ու մեխանիզմները կամ տալիս են որոշակի տեսական մոտեցումներ և էմպիրիկ տվյալներ, որոնք անհրաժեշտ են քաղաքական ռացիոնալ որոշումների ընդունման համար: Հարոլդ Լասսուելը եղել է առաջին քաղաքագետներից, ով պնդում էր հոգեբանության ներմուծումը քաղաքական վերլուծությոան մեջ: Նա արժանիորեն համարվում է քաղաքական հոգեբանության առարկայական դաշտի հիմնադիրը, որի առանցքային գաղափարները շարադրված են նրա «Հոգեպաթոլոգիա և քաղաքականություն» աշխատության մեջ: Դրանում Լասսուելը հանգել է այն մտքին, որ քաղաքական և սոցիալական երևույթների պատճառները արմատներ ունեն ինդիվիդուալ հոգեբանության մեջ, ամենախոր և իռացիոնալ շերտերում, անգիտակցական, ենթագիտակցական կամ թաքնված զգացմունքներում, որոնք կանխորոշում են քաղաքական վարքագիծը և պետք է ուսումնասիրվեն քաղաքականության ոլորտում: Լասսուելի առաջարկությամբ՝ քաղաքական վարքագծի հոգեվերլուծական բացատրության հիմքը հանդիսանում է խորտակման կամ հիասթափության տեսությունը, որի իմաստը կայանում է նրանում, որ անգիտակցական սեքսուալ դրդապատճառները (libido) «պրեկցիայի», «փոխարինման» և «սուբլիմացման» օգնությամբ փոխակերպվում են այլ, այդ թվում նաև քաղաքական ցանկությունների: Լասսուելի կարծիքով, պայքարը իշխանության համար, դա միայն մանկական տրավմայի կոմպենսացիա, փոխհատուցում է. իշխանությունը օգնում է հաղթահարել ցածր ինքնագնահատականը: «Հոգեպոթոլոգիա և քաղաքականություն» գրքում նա հետազոտում է իշխանություն «փնտրողների» հոգեբանությունը՝ անհատների, ովքեր պատրաստ են ամեն ինչի հանուն իշխանության, անգամ սպանության և ինքնասպանության, եթե կորցնեն իշխանական լիազորությունները կամ պաշտոնները: Քաղաքական վարքագծի առավել կարևոր դետերմինանտները նա տեսնում է անհատի հոգեկանի խոր ու անգիտակցական շերտերում: Լասսուելն առաջարկում է քաղաքական գործիչների յուրօրինակ տիպաբանություն 2 չափանիշների հիման վրա. 1) այս կամ այն քաղաքական դերի իրականացում, 2)մանկական հոգեսեքսուալ զարգացման առանձնահատկություններ: Ուսումասիրելով էլիտաները և «կայազորային պետությունները», նա մատնանշում էր «կայազորային պետությունների» առաջնային դառնալու վտանգը, այսինքն այնպիսի հասարակության, որի առավել հզոր խումբն են հանդիսանում բռնության իրականացման մասնագետները: Սրա հակադիրը հանդիսանում է այնպիսի հասարակությունը, որում ղեկավարող էլիտան ներկայացնում են գործունյա շրջանները: Այսօր Հարոլդ Լասսուելի գիտահետազոտական գործունեության արդյունքները իրենցից ներկայացնում են դասական ժառանգություն ոչ միայն քաղաքագետների, քաղաքական հոգեբանների, սոցիոլոգների համար, այլև զանգվածային հաղորդակցության սոցիոլոգիայի և հոգեբանության մասնագետների և քարոզչության սոցիոլոգիայի ու հոգեբանության մասնագետների համար:

Ժամանակակից ամերիկյան քաղաքագետ Դ.Գանի խոսքերով."Լասսուելը դարձավ այս նոր մոտեցման պիոները և արդեն 30-ական թթ-ին ձեռնարկեց քաղաքական վարքի հոգեբանական մուտացիայի հետազոտությունը": Գիտնականի պայծառ միտքը և խոր գիտելիքները սոցիալական գիտությունների բոլոր բնագավառներում թույլ տվեցին Լասսուելին միավորել դրանք նոր քաղաքագիտական ուղղության շրջանակներում, որը սերտորեն կապված է հոգեբանության և սոցիոլոգիայի հետ: Այդ ուղղությունը ստացավ բիհևիորիստական (վարքաբանական)անվանումը: Լասսուելը մեծ ներդրում ունի այդ դոկտրինի փիլիսոփայական-մեթոդոլոգիական և տեսական հիմքերի մշակման գործում: Նա եղել է Իելյան համալսարանում պատվավոր պրոֆեսոր իրավունքի գծով, Նյու-Յորքում քաղաքական գիտությունների դիրեկտորներից մեկը, ղեկավարել է քաղաքական գիտությունների Ամերիկյան ասոցիացիան: Լասսուելը հեղինակ է քաղաքական տեսության վերաբերյալ բազմաթիվ աշխատանքների, ինչպես նաև իշխանության, ստատուսի և էլիտայի խնդիրներին նվիրված բազմաթիվ աշխատանքների: Լասսուելի "Քաղաքական վարքի վերլուծություն, էմպիրիկ մոտեցում" (1949թ.) գիրքը իրենից ներկայացնում է նրա աշխատանքների ձեռնարկ, որը գրվել է հիմնականում իր, նաև համահեղինակ այլ քաղաքագետների կողմից և հրատարակվել է տարբեր գրքերով: Այն բաղկացած է 3 գլխից`

  • "Ինչպես միավորել գիտությունը, բարոյականությունը և քաղաքականությունը"
  • "Ինչպես վերլուծել քաղաքականությունը"
  • "Ինչպես հետազոտել և ֆիքսել քաղաքական իրադարձությունները":

Դրանցում շոշափվում է խնդիրների լայն շրջանակ, որոնք վերաբերում են միջազգային քաղաքականությանը, միջանձնային փոխհարաբերություններին, բարոյականությանը և կրոնին, քաղաքական երևույթների իմացության մեթոդներին, հասկացություններին, որոնք օգտագործվում են ամերիկյան քաղաքագետների կողմից:

"Ինչպես միավորել գիտությունը, բարոյականությունը և քաղաքականությունը" [խմբագրել]

Գլուխ 1: Դեմոկրատիայի զարգացող գիտություն [խմբագրել]

Դեմոկրատիայի զարգացող գիտությունը իրենից ներկայացնում է միջոցների շտեմարան դեմոկրատական իդեալներին հասնելու համար: Ըստ Լասսուելի, մենք բավականաչափ գիտենք, որպեսզի իմանանք, որ դեմոկրատիաները չգիտեն ինչպես ապրել. չիմացության պատճառով նրանք կործանվում են, իմացությամբ դեմոկրատիան բարգավաճում է: Գիտությունն ընդունակ է գտնել միջոցներ, որոնք համահունչ են ընդհանուր բարոյական սահմանումներին և միաժամանակ կարող են օգնել բարոյական նպատակներին հասնելու համար: Ավանդական ասույթները, որոնք սահմանում և բացատրում են բարոյականությունը, օգտագործում են ոչ պարզ ծագմամբ բառեր: Յուրաքանչյուր ասացվածք ռեալության մի մաս է, բայց հարաբերվում է ավելի լայն իրականության հետ: Գիտության խնդիրը կայանում է նրանում, որ լրացնի դրանց: Ընդհանուր դրույթները պետք է դառնան հատուկ լեզվի մի մաս, որը բաղկացած է պոստուլատներից, սահմանումներից և կանոններից: Կանոնները պետք է որոշեն, թե ինչպես հետազոտողները օգտվեն կարևոր տերմիններից: Գեղարվեստական և պրոպագանդիստական նպատակներով կարելի է օգտագործել անկապ, չհիմնավորված դատողություններ: Բայց որպես գիտնական-քաղաքագետներ, մենք լրջորեն մտահոգված ենք, որ այդ դատողությունները համապատասխանեն նախարարական նիստերի իրականությանը, Կոնգրեսի խորհրդին, արհմիությունների համագումարների ռեալությանը, իսկ դրա համար անհրաժեշտ է մասնակցել գիտական հարակեցման երկարատև գործընթացին: Դիտարկենք արժեքների սահմանման ցանկացած պարզ սահմանում, որոնք տարբերում են դեմոկրատական հասարակությունը մյուս բոլոր ձևերից: Կարող ենք հաստատել, որ դեմոկրատական արժեք համարվում է մարդու արժանապատվության մասին հոգ տանելը: Հետևաբար, հասարակությունը համարվում է դեմոկրատական, եթե դրսևորում է այդ արժեքը պրակտիկայում. այդ դեպքում այդ հասարակությունը դառնում է "հասարակություն փոխադարձ հարգանքի": Ինչ են արդյոք նշանակում այս բառերը: Ինչպես կարող է քաղաքական իրադարձությունների դիտորդը որոշել, թե երբ պետք է օգտագործի "դեմոկրատական" տերմինը, համապատասխան իր սահմանման: Արդյոք պետք է ընդունենք ճշմարտություն տվյալ հասարակության մասին`սահմանափակվելով կառավարման համակարգով, պետք է արդյոք հետազոտողներին սովորեցնել հիմնվել այն հոդվածների վրա, որոնք ամրագրված են սահմանադրություններում կամ ընտրությունների պաշտոնական արդյունքների վրա: Պե՟տք է դեմոկրատիայի սահմանումների մեջ շատ առաջ անցնել և կանգ առնել այնպիսի գաղափարի վրա, ինչպիսին է՝ ի՟նչ աստիճան են հասարակության անդամները շոշափում իրենց իսկական մասնակցությունը: Առանց այսպիսի դետալավորման դեմոկրատիայի ոչ մի սահմանում չի կարող լինել ոչ այլ ինչ, քան դատարկախոսություն: Դեմոկրատիայի ընկերները, դիմելով գիտությանը, խորապես հիասթափվում են գոյություն ունեցող քաղաքական, սոցիալական և փիլիսոփայական գրականության երկիմաստությունից: Սխալ կլինի կարծել, որ դեմոկրատական բարոյական արժեքներից դժգոհությունն է հանգեցրել ընդհանուր սահմանումների դեվալվացիային(գործող արժեզրկված թղթադրամի փոխարինումը կայուն և լիարժեք թղթադրամով՝դրամական ռեֆորմի միջոցով), այլ դրա պատճառը այն խոր անկատարությունն է, որոնցով սահմանումները ձևակերպվել են ավանդական գրականության մեջ: "Քաղաքականություն. ով ինչ է ստանում, երբ և ինչպես" գիրքը մի քանի անգամ վերահրատարակվել է՝ սկսած 1936թ-ից, որպես դասական աշխատություն: Գրքում Լասսուելը ներմուծում և սահմանում է իր քաղաքագիտական համակարգի մի շարք կարևոր հասկացություններ՝ էլիտա և զանգված, ազդեցություն և իշխանություն: Հատկապես ուշագրավ է Լասսուելի կողմից այնպիսի դոկտրինի հիմքերի ստեղծումը, որն այսօր կոչվում է ֆուտուրոլոգիա: "Քաղաքական գիտություններ" գիրքը(1956թ.), որն առաջին անգամ լույս է տեսել 1951թ. Կալիֆոռնիայում՝ Ստենֆորդի համալսարանում, իրենից ներկայացնում է 17 ամերիկյան հետազոտողների աշխատանքների ժողովածու, որը գրվել է հատուկ իրենց կողմից այդ լայնածավալ պրոբլեմի բացահայտման համար: Այս ժողովածուն նպատակ ուներ վերջ դնել մինչ այդ ԱՄՆ գիտնականների շրջանում մարդկային վարքի պրոբլեմով զբաղվող մասնագետների մեկուսացմանը: Աշխատանքի կարևորագույն մասը առաջին գլուխն է, որը գրվել է Լասսուելի կողմից: Նրանում դիտարկվում են ամերիկյան քաղաքական գիտության պատմական զարգացումը, առանձին գիտնականների հայացքները, նրանց մեթոդները, մոտեցումները քաղաքական պրոցեսների վերլուծության դեպքում: Ըստ Լասսուելի, մենք կարող ենք "քաղաքական գիտություններ" օգտագործել՝ նպատակ ունենալով մատնանշել քաղաքական կողմնորոշման բովանդակությունը ցանկացած տվյալ ժամանակահատվածում: Քաղաքական գիտությունները ներառում են՝

  1. մեթոդները, որոնցով հետազոտվում են քաղաքական պրոցեսները,
  2. քաղաքականության հետազոտման արդյունքները,
  3. դիսցիպլիններից ստացված տվյալները. այն դիսցիպլինների, որոնք մարմնավորում են ինտելեկտուալ պրոգրեսը տվյալ ժամանակահատվածում:

Եթե մեզ պետք է շարժվել առաջ քաղաքական պրոցեսի գիտական ընկալման տեսանկյունից, ապա ակնհայտորեն անհրաժեշտ է օգտագործել և կատարելագործել հոգեբանական և սոցիոլոգիական հետազոտությունների անցկացման մեթոդները: Դրա համար այս գրքում հատուկ նշանակություն է տևվում հետազոտության եզրակացություններին, որոնք անսովոր կարևոր են մարդկային ընտրության հասկացման համար: Քաղաքական գիտությունը առաջ է գնում հավաստի ինֆորմացիայի ինտեգրացիայի մեթոդների կատարելագործման չափով, ճիշտ մեկնաբանություններով և որոշումների ընդունմամբ: Քաղաքական գիտությունը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի աշխարհը, որպես ամբողջ: Բացի դրանից, անհրաժեշտ է մշտապես դիտարկել անցյալը և ապագան, որպես մեկ միասնական ամբողջի մասեր: