Հարավային սոխակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային սոխակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Կեռնեխներ
Լատիներեն անվանում
Luscinia megarhynchos
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հարավային սոխակ, (լատին․՝ Luscinia megarhynchos), կեռնեխների ընտանիքի երգեցիկ թռչուն։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրող-չվող է։ Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-22 սմ, կենդանի զանգվածը՝ 15 գ։ Մարմինը վերևից դարչնագույն է, պոչը՝ կարմրադարչնագույն, ներքևից՝ մոխրագույն։ Երիտասարդը ներքևից դարչնագույն պտերով է։ Թաքնված թռչուն է և դժվար տեսանելի, հաճախ ճանաչվում է անզուգական գեղեցիկ երգով։ Երգում է գիշերը, լուսաբացին։ Գերադասում է խիտ թփուտները։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով[1]։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է թփուտներում՝ գետնին։ Դնում է 22 մմ տրամագծով, բաց կապույտ՝ պտավոր 4-5 ձու։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային սոխակ» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային սոխակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային սոխակ» հոդվածին։