Հարաբերական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարաբերական շարժում, նյութական կետի (կամ մարմնի) շարժում հաշվարկման շարժական համակարգի նկատմամբ, որը որոշակի կերպով տեղաշարժվում է պայմանականորեն անշարժ համարվող հաշվարկման հիմնական համակարգի նկատմամբ։

Հարաբերական շարժման դեպքում կետի արագությունը կոչվում է հարաբերական արագություն (Vհարաբերական), իսկ արագացումը հարաբերական արագացում (ωհարաբերական)։ Այդ դեպքում անշարժ համակարգի նկատմամբ շարժական համակարգի նկատմամբ շարժական համակարգի բոլոր կետերի շարժումը կոչվում է փոխադրական շարժում, իսկ շարժական համակարգի այն կետի արագությունն ու արագացումը, որով ժամանակի տվյալ պահին անցնում է շարժվող նյութական կետը՝ փոխադրական արագություն (Vփոխադրական) և փոխադրական արագությունը (ωփոխադրական)։ Վերջապես, հաշվարկման անշարժ համակարգի նկատմամբ կետի (մարմնի) շարժումը կոչվում է բարդ կամ բացարձակ, իսկ այդ շարժման արագությունն՝ բացարձակ արագություն (Vբացարձակ) և բացարձակ արագացում (ωբացարձակ

Այդ մեծությունների միջև առնչությունը դասական մեխանիկայում տրվում է

Vբացարձակ= Vհարաբերական + Vփոխադարձ
ωբացարձակ= ωփոխադարձ+ ωկոր

հավասարություններով, որտեղ ω կոր-ը Կորիոլիսի արագացումն է։ Այս բանաձևերից օգտվում են կինեմատիկայում՝ կետերի և մարմինների շարժումները ուսումնասիրելիս։ Դինամիկայում հարաբերական շարժում անվանում են շարժումը հաշվարկման ոչ իներցիալ համակարգի նկատմամբ, որի համար Նյուտոնի մեխանիկայի օրենքները տեղի չունեն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 274