Հավուց Թառ
| Հավուց Թառ |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Թեմ | Արարատյան հայրապետական |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Կոտայքի մարզ |
| Ներկա վիճակ | Կիսավեր |
| ժառանգության կարգավիճակում | Անտեր թողնված |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 11-րդ դար |
| Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Հավուց Թառ (հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք , Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ , Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան ՀՀ Կոտայքի մարզում, Գառնիից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին։ Եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013-ին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ., ավերվել 1679-ի երկրաշարժից։ Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին (XIII դ.) ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը (սրբատաշ կարմրավուն տուֆ) հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։ Նրան հարավից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիսավեր)։ Արևելյան հուշարձանախումբը XVIII դ. 1-ին կեսին հիմնովին վերակառուցվել է, որի ընթացքում օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և վանքի քառամույթ գավթի քարերը։ Վերջինիս ավերակի հյուսիսային մասի վրա 1721 թ-ին Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսը հիմնել է Սուրբ Կարապետ եկեղեցին (գմբեթավոր դահլիճ, մնացել է անավարտ)։ Պարիսպներին հյուսիսից կից են բնակելի սենյակներ, հարավ-արևմուտքից՝ թաղածածկ հյուրատունը։
Վանքային համալիրի ներկա վիճակը [խմբագրել]
Վանքային համալիրը ներկայուս ՀՀ Մշակույթի նախարարության հովանու ներքո ապահով կերպով կամաց-կամաց քանդվում է,կանոնավոր կերպով կազմակերպվում են խնջույքներ եկեղեցու շրջակայքում,իսկ երբեմն-երբեմն էլ շինության ներսում` որպես սեղաններ ու աթոռներ օգտագործելով վանքի խաչքարերը: Վերջիններս արդյունավետ կերպով օգտագործվում են նաև խորովածի, հարիսայի և խաշլամայի պատրաստման գործընթացում` դրվելով կրակի երկու կողմերում:
Տես նաև [խմբագրել]
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |