Հավերժական հրեան (ֆիլմ)
| Հավերժական հրեան Der ewige Jude |
|
| Երկիր | |
|---|---|
| Թվական | 1940 |
| Լեզու | գերմաներեն |
| Ռեժիսոր | Ֆրիզ Հիպլեր |
| Սցենարիստ(ներ) | Էբերհարդ Տաուբերտ |
| Կարդում են | Հարրի Գիզե |
| Ընկերություն | Deutsche Film Gesellschaft |
| Տևողություն | 62 րոպե |
| Տեղայնացնող | Terra |
| IMDb | ID 0156524 |
Հավերժական հրեան (գերմ. Der ewige Jude), 1940 թ. նկարահանված գերմանական պրոպագանդական ֆիլմ։ Անունը վերցված է «Թափառող հրեայի» մասին քրիստոնեական առասպելից։ Ռեժիսորն է Ֆրիզ Հիպլերը։
Ֆիլմի ստեղծման վրա անմիջական ազդեցություն են թողել ինչպես Ադոլֆ Հիտլերը, այնպես էլ Յոզեֆ Գեբելսը` (Նացիստական Գերմանիայի Պրոպագանադայի նախարարը)։
Ֆիլմի կազմված է հակասեմիտական բնույթ կրող «վավերագրական» կադրերից։ Հիմնականում պատկերված են Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանի հրեաները, որոնք այդ ժամանակ Լեհաստանի բնակչության 10 տոկոսն էին կազմում։
Ֆիլմը բաղկացած է չորս մասից.
- Լեհաստանի հրեաների գետտոներ
- Հրեական ծագում ունեցող տարբեր քաղաքական գործիչներ և արտիստներ
- Հրեաների ծեսերը, աղոթքները, կրոնական դաստիարակությունը, դաժան կերպով կենդանիներ զոհելը
- 1930 թ. հունվարի 30-ի Հիտլերի ելույթը
Ֆիլմում դիտավորյալ կերպով ցուցադրվում են աղքատ հագնված, հակակրանք առաջացնող արտաքինով հրեաներ, որոնք խորամանկ քմծիծաղով նայում են տեսախցիկին։ Հրեաների հայտնվելը Արևելյան Եվրոպայում համեմատվում է առնետների տարածման հետ։ Ընտրովի վիճակագրական տվյալներ են ներկայացվում նրանց քանակի, զբաղեցրած մասնագիտությունների և հանցավորության վերաբերյալ։
Գերմանիայում ֆիլմն այժմ արգելված է։
[խմբագրել] Արտաքին հղումներ
- holocaust-history.org «Հավերժական հրեան. ցեղասպանության նախագիծ (Անգլերեն)
- holocaust-history.org Կադրեր «Հավերժական հրեան» ֆիլմից (Անգլերեն)