Հավասարակշռում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
հավասարակշռման սխեմաներ, ա ստատիկ, բ դինամիկ, գ ճկուն շինվածքների, 1-1 իներցիայի գլխավոր կենտրոնական ստանցք, 2-2 պտտման առանցք, 3-3 շինվածքի առանցք, Ծ. Կ. ծանրության կենտրոն, m չհավասարակշռված զանգված, P, P1, P2, P3 -հակակշիռներ

Հավասարակշռում, մեխանիզմների հավասարակշռում։ Կիրառում են գլխավորապես արագ պտտվող դետալների անհավասարակշռության հետևանքով դրանց հենարանների վրա ազդող դինամիկական բեռնվածքների վնասակար ազդեցությունը վերացնելու համար։ Հավասարակշռում կատարում են հակակշիռների զանգվածն ու կիրառման տեղերը որոշելով։ Տարբերում են դինամիկ hավասարակշռում (կատարվում է հավասարակշռման հաստոցի վրա՝ հավասարակշռվող դետալին պտույտ հաղորդելիս) և ստատիկ հավասարակշռում (դետալը հավասարակշռում են մեկ հակակշռով՝ կամայականորեն ընտրված հարթության մեջ, ելնելով այն պայ֊մանից, որ դետալը հավասարակշռված է, եթե նրա ծանրության կենտրոնը գտնվում է պտտման առանցքի վրա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 262