Հասան Ուայթսայդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հասսան Ուաթսայդից)
Հասան Ուայթսայդ
Hassan Whiteside
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի Հիթ
Դիրքը Կենտրոնական
Ի ծնե տրված անունը Հասան Նիամ Ուայթսայդ
Hassan Niam Whiteside
Ծննդյան ամսաթիվ հունիսի 13, 1989 (34 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գաստոնիա, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,13 մ
Քաշ 120 կգ
Դպրոց Պատերսոն (Լենուար, Հյուսիսային Կարոլինա)
համալսարան Մարշալ (2009–2010)
Դրաֆթի տարի 2010 / ռաունդ` 2 / ընտր.` 33-րդ
Դրաֆթ ակումբ Սակրամենտո Քինգս
Կարիերա սկիզբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սակրամենտո Քինգս (2010–2012)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռենո Բիգհորնս (2010–2012, Դի լիգա)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սյու Ֆոլս Սկայֆորս (2012–2013, Դի լիգա)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիո Գրանդե Վելի Վայպերս (2013, Դի լիգա)
Լիբանան Ամչիտ (2013)
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Սիչուան Բլյու Ուեյլս (2013)
Լիբանան Ալ Մութահեդ Տրիպոլի (2013–2014)
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Ցզյանսու Մանկի Քինգս (2014)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այովա Էներջի (2014, Դի լիգա)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի Հիթ (2014-այժմ)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սյու Ֆոլս Սկայֆորս (2014, Դի լիգա)
Մրցանակներ

  • NBA զարգացման լիգայի չեմպիոն (2013)
  • C-USA տարվա պաշտպան (2010)
  • C-USA տարվա առաջինկուրսեցի (2010)
  • All-Conference USA երկրորդ թիմ (2010)

Հասան Նիամ Ուայթսայդ, (անգլ.՝ Hassan Niam Whiteside, հունիսի 13, 1989(1989-06-13), Գաստոնիա, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA), «Մայամի Հիթ» ակումբում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մեծացել է Հյուսիսային Կարոլինայի Գաստոնիա բնակավայրում՝ ապրելով մոր և վեց հարազատ եղբայրների և քույրերի հետ։ Բասկետբոլով սկսել է զբաղվել միջին դպրոցում ուսանելու տարիներին։ Ավագ դպրոցի առաջին ուսումնական տարվա ժամանակ հոր հետ տեղափոխվել է Նյուարկ քաղաք (Նյու Ջերսի նահանգ)։ Ավագ դպրոցի մեկ մրցաշրջանում (2007-08) միջինում հավաքում էր 18 միավոր, 10 անդրադարձ և 5,5 բլոկշոտ։ 2007-08 մրցաշրջանի ավարտից հետո վերադարձել է Հյուսիսային Կարոլինա։

Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակրամենտո Քինգս, Դի-լիգա այլն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուայթսայդն ընտրվում է NBA-ի 2010 թվականի դրաֆթի 2-րդ ռաունդի 33-րդ համարի ներքո՝ «Սակրամենտո Քինգսի» կողմից։ Հուլիսի 19-ին «Քինգսը» 4 տարվա, 3,8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքում Ուայթսայդի հետ։

2010 թվականի Նոյեմբերի 29-ին Ուայթսայդն ուղարկվում է NBA-ի զարգացման լիգայի (Դի լիգա) «Ռենո Բիգհորնս» ակումբ։ 2011 թվականի Հունվարի 9-ին Ուայթսայդը ետ է բերվում «Քինգսի» հիմնական կազմ։

2011 թվականի Մարտի 5-ին Ուայթսայդը վիրահատվում է, որպեսզի վերականգնի ձախ ծնկի՝ մասամբ քայքայված ջիլը, ինչի պատճառով բաց էր թողել ողջ մրցաշրջանը։

2012 թվականի հունվարին Ուայթսայդը կրկին ուղարկվում է «Ռենո Բիգհորնս», հիմնական կազմ վերադառնալով Փետրվարի 4-ին։

2012 թվականի հուլիս 16-ին հեռացվել է «Սակրամենտո Քինգսից»։

2014 թվականի սեպտեմբերի 25-ին Ուայթսայդը նոր պայմանագիր է կնքում «Մեմֆիս Գրիզլիս» ակումբի հետ, սակայն թիմի կազմում ոչ մի հանդիպում չանցկացնելուց հետո հեռացված կազմից հոկտեմբերի 22-ին։

Մայամի Հիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 24-ին Ուայթսայդը պայմանագիր է կնքում «Մայամի Հիթի» հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]