Հասմիկ Սերմարիչա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Սերմարիչա
Դիմանկար
ԾննդավայրՎրաստան
Մասնագիտությունհոգեբան, լրագրող, բանասեր և բանաստեղծուհի

Հասմիկ Սերմարիչա (Հասմիկ Ջանիբեկի Հակոբյան, , Վրաստան), հայտնի է նաև՝ Ժասինա Լանկա անունով։ Բանաստեղծ, գրող, միջազգային լրագրող, Բելգիայի և Ռուսաստանի լրագրողների միությունների անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Սերմարիչան ծնվել է Ջավախքում (ՎԽՍՀ), ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարան։ Աշխատել է Հայաստանի Պետական Գրապալատում, ապա՝ աղետի գոտում՝ Լենինականում, ուր ամուսնու հետ միասին՝ երեք տարի, մասնակցել է բոլոր փրկարարական ու վերականգնողական աշխատանքներին։ 1994 թվականից ապրում է Մոսկվայում։ Գործել ու աշխատել է Մոսկվայի հեռուստատեսության ու մամուլի տարբեր ոլորտներում, ապա՝ անվտանգության ծառայությունում։

Սերմարիչան այժմ՝ Մոսկվայի ակադեմիկոսների ասոցիացիայի, գիտա-մշակութային կենտրոնի նախագահն է ու մամուլի խոսնակը։

Ունի անկախ լրագրողի կարգավիճակ։

Մոսկվայի հայկական համայնքի ստեղծողներից մեկն է ու «Միացում» հայկական համայնքի հիմնադիրը։

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարեդարձին նվիրված՝ «Ճանապարհ դեպի Արարատ», նախագծի հեղինակն է ու նախաձեռնողը։

ՀԿՄՄ գեներալական շտաբի անդամն է ու ներկայացուցիչն՝ աշխարհում։ Հայկական «Բարեկամ» հիմնադրամի կողմից, նշանակված է երեխաների Դեսպան՝ ողջ աշխարհում լիազորության իրավունքով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Սերմարիչան 2012 թվականի դեկտեմբերի 11, ՀԿՄՄ կողմից պարգևատրվել է «Կոմս Լորիս Մելիքով» - առաջին կարգի շքանշանով ու պատվոգրով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ներդրած իր մեծ ավանդի, ինչպես նաև՝ հայ ժողովրդի մշակութային ժառանգության մեջ ունեցած իր գրական մեծ գործունեության համար։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին գիրքը՝ «Ստվերից այն կողմ» վերնագրով, տպագրվել է 1983 թվականին Երևանի «Սովետական գրող» հրատարակչությունում՝ №1 «Յոթ անուն» գրքում։
  • Երկրորդ գիրքը՝ «Արգելված պտուղ» ժողովածուն, տպագրվել է 1991 թվականին Երևանի «Նաիրի» հրատարակչությունում։
  • Հեղինակի երրորդ գիրքը (հայերենով) տպագրվել է 1999 թվականին Մոսկվայի «Հումանիտար» հրատարակչությունում՝ «Ղողանջ հայության» վերնագրով, որը Հայոց Մեծ Եղեռնին նվիրված՝ պատմա-էպիկական ծավալուն պոեմի (ընդգրկում է ողջ հայոց պատմությունը՝ նախապատմական ժամանակներից մինչ այսօր) միայն մի հատվածն է, «Մասն կոտորածի» խորագրով[1]։
  • Հ. Սերմարիչայի չորրորդ գիրքը՝ «Չմարվող խարույկ»-ը, լույս է տեսել 2018 թվականի մայիսին՝ Մոսկվայում։
  • Հինգերորդ գիրքը՝ «Խայամյան տաղիկներ» վերնագրով, լույս է տեսել 2018 թվականի սեպտեմբերին՝ Մոսկվայում։
  • Վեցերորդ գիրքը՝ «Հայ գենոտիպը», լույս է տեսել 2019 թվականին՝ Մոսկվայում։
  • Յոթերորդ գիրքը՝ «Ղողանջ Հայության» պոեմը (340 էջ), որը նվիրված է Ցեղասպանության զոհերի անմահ հիշատակին և ընդգրկում է ողջ Հայոց պատմությունը՝ նախապատմական ժամանակներից մինչև այսօր։ Տպագրվել է 2020 թվականի մարտին՝ Մոսկվայում։
  • Ութերորդ գիրքը` "Հայոց տառերի երթը"` նվիրված արար աշխարհի հայ մանուկներին, տպագրվել է Մոսկվայում` 2022 թվի հուլիսին։
  • Հեղինակի ստեղծագործությունները հրապարակվել են նաև՝ Հայոց Մեծ Եղեռնին նվիրված, «Անցյալը չի լռում» գրքի երեք հատորներում (Երևան -  2015 թ., 2016 թ., 2016 թ.), ապա՝«Ոգեզարթոնք» (Երևան- 2017 թ.), «Գարունը սիրուց է ծնվել» (Երևան-2018 թ.), «Հայրենյաց կանչեր» (Երևան -2019 թ.) և «Սիրով ու նվիրումով» (Երևան -2019 թ.) գրքերում ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է. ունի մի տղա և մի աղջիկ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]