Հառլեմ (Նյու Յորք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հառլեմ, Նյու Յորքի մասը Մանհաթան կղզու հյուսիս-արևելքում (ԱՄՆ)։ Բնակեցված է գլխավորապես նեգրերով։ Հառլեմը հիմնադրել են հոլանդացիները, 1636 թ.-ին և այնտեղ տարել ստրուկ նեգրերի առաջին խումբը։ 1731 թ.-ին Հառլեմը մտել է Նյու Յորքի մեջ։ Հառլեմիի նման «սև գետոներ»-ին (առանձնաթաղերին) բնորոշ են գերբնակչությունը, բարձր բնակարանավարձը, սանիտարական տարրական պայմանների բացակայությունը, հիվանդանոցների ու դպրոցների խիստ պակասը, աղքատությունն ու բնակիչների մահացության մեծ թիվը։ Հառլեմը ԱՄՆ-ում նեգրական շարժման կենտրոններից է։ Ռասայական խտրականության դեմ առավել խոշոր ելույթները տեղի են ունեցել 1959 թ.-ին, 1964 թ.-ին և 1968 թ.-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png