Հապետ Արշակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հապետ Արշակյան
Ծնվել է1970
Մահացել է1994
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Հապետ Արշակյան (1970 - 19941988 թվականին սովորել է Նովոռոսիյսկի (ՌԴ Կրասնոդարի երկրամաս) ռազմական բարձրագույն ուսումնարանում, 1988 թվականի օգոստոսից՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում։ 1988-1992 թվականներին՝ Էջմիածնի կամավորական ջոկատի ազատամարտիկ, 1992 թվականից՝ Էջմիածնի 5-րդ կամավորական բրիգադի վաշտի հրամանատար։ 1988-1994 թվականներին մասնակցել է ԼՂՀ Հադարթի (Հախլլու, Էդիլլու), Մարտակերտի (Դրմբոն, Կիչան, Հաթերք, Մաղաղիս, Չլդրան, Մաղավուզ, Հակոբ Կամարի) շրջանների, Հադարթ-Ֆիզուլի-Հորադիզ ուղղության ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։