Հաուս (ֆիլմ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը «որբ» է, այսինքն (գրեթե) ոչ մի հոդված հղում չի կատարում դեպի այստեղ։ Դուք կարող եք օգնել՝ փնտրելով այն հոդվածները, որոնք առնչություն ունեն այս հոդվածի հետ և տեղադրելով հղումներ։ (օգտագործել հուշումներ։) |
Մեդիաֆայլեր այստեղ՝ House
Բժիշկ Հաուս (անգլ.՝ House, M.D.) ամերիկյան բազմասեզոնային հեռուստաֆիլմ է Նյու Ջերսիի Փրինսթոն-Փլեյնսբորո հոսպիտալի փայլուն բժիշկ-դիագնոստ Գրեգորի Հաուսի (Gregory House) և նրա թիմի մասին: Ֆիլմը աշխարհում մեծ ժողովրդայնություն է վայելում` արժանանալով «Ոսկե Գլոբուս» (Ոսկե Գլոբուս), «Պիբոդի» և «Էմմի» հեղինակավոր հեռուստամրցանակների:
Ֆիլմի առաջին էպիզոդը եթեր է հեռարձակվել 2004թ. նոյեմբերի 16-ին Fox հեռուստաալիքով: Վեցերորդ սեզոնի պրեմիերան կայացել է 2009թ. սեպտեմբերի 21-ին, իսկ եզրափակիչ սերիան հեռարձակվել է 2010թ. մայիսի 17-ին: Յոթերորդ սեզոնի պրեմիերան տեղի ունեցավ 2010թ սեպտեմբերի 20-ին: Վերջին սեզոնի վերջին էպիզոդը Fox-ի եթերում հեռարձակվել է 2012թ. մայիսի 21-ին:
Առաջին պլանի դերերն ու դերակատարները [խմբագրել]
- Գրեգորի Հաուս — Հյու Լորի (Hugh Laurie)
- Լիզա Կադդի — Լիզա Էդելշթեյն (Lisa Edelstein)
- Ջեյմս Վիլսոն — Ռոբերտ Շոն Լեոնարդ (Robert Sean Leonard)
- Էրիկ Ֆորման — Օմար Էփս (Omar Epps)
- Էլիսոն Քամերոն — Ջենիֆեր Մորիսոն (Jennifer Morrison)
- Ռոբերտ Չեյզ — Ջեսսի Սփենսեր (Jesse Spencer)
- Քրիս Թաուբ — Պիտեր Ջեկոբսոն (Peter Jacobson)
- Լորենս Քաթներ — Կել Պենն (Kal Penn)
- Ռեմի Հադլի (Տասներեք) — Օլիվիա Ուայլդ (Olivia Wilde)
- Բոլորը ստում են (Everybody lies)
- Հաուսը չի խախտում կանոնները, նա դրանք արհամարհում է (House doesn't break rules, he ignores them)