Հաուս, բ.դ.
Հաուս, բ(ժշկագիտության) դ(ոկտոր) (անգլերեն՝ House, M.D.), ամերիկյան հեռուստասերիալ Նյու Ջերսիի Փրինթոն-Փեյնսբորո հոսպիտալի փայլուն բժիշկ-դիագնոստ Գրեգորի Հաուսի (Gregory House) և նրա թիմի մասին: Սերիալը աշխարհում մեծ ժողովրդայնություն է վայելում` արժանանալով «Ոսկե Գլոբուս» (Ոսկե Գլոբուս), «Պիբոդի» և «Էմմի» հեղինակավոր հեռուստամրցանակների:
Սերիալի առաջին սերիան եթեր է հեռարձակվել 2004թ. նոյեմբերի 16-ին FOX հեռուստաալիքով: Ներկայումս սերիալը հեռարձակվում է տարբեր հեռուստաալիքներով աշխարհի տարբեր երկրներում: Վեցերորդ սեզոնի պրեմիերան կայացել է 2009թ. սեպտեմբերի 21-ին, իսկ եզրափակիչ սերիան հեռարձակվել է 2010թ. մայիսի 17-ին: Յոթերորդ սեզոնի պրեմիերան տեղի ունեցավ 2010թ սեպտեմբերի 20-ին: Ներկա պահին Հաուս Բ.Դ. հեռուստասերիալը հեռարձակվում է ԱՊՀ-ի մի շարք երկրներում:
[խմբագրել] Առաջին պլանի դերերն ու դերակատարները
- Գրեգորի Հաուս — Հյու Լորի (Hugh Laurie)
- Լիզա Կադդի — Լիզա Էդելշթեյն (Lisa Edelstein)
- Ջեյմս Վիլսոն — Ռոբերտ Շոն Լեոնարդ (Robert Sean Leonard)
- Էրիկ Ֆորման — Օմար Էփս (Omar Epps)
- Էլիսոն Քամերոն — Ջենիֆեր Մորիսոն (Jennifer Morrison)
- Ռոբերտ Չեյզ — Ջեսսի Սփենսեր (Jesse Spencer)
- Քրիս Թաուբ — Պիտեր Ջեկոբսոն (Peter Jacobson)
- Լորենս Քաթներ — Կել Պենն (Kal Penn)
- Ռեմի Հադլի (Տասներեք) — Օլիվիա Ուայլդ (Olivia Wilde)
[խմբագրել] Մեջբերումներ
- Բոլորը ստում են (անգլերեն՝ Everybody lies)
- Հաուսը չի խախտում կանոնները, նա դրանք արհամարհում է (անգլերեն՝ House doesn't break rules, he ignores them)