Հան Սոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Աստղային պատերազմների»

կերպար

Hansoloprofile.jpg
Հարիսոն Ֆորդը Հան Սոլոյի դերում
Հան Սոլո
Գործունեություն «Հազարամյա բազե» տիեզերանավի կապիտան
Անջատողականների Միության և Նոր Հանրապետության գեներալ
Մաքսանենգ
Հարազատ մոլորակ Կորելիա
Ռասա Մարդ
Սեռ Արական
Հասակ


Զենք Բլաստեր
Պատկանելիություն Անջատողականների Միության/Նոր Հանրապետություն/Գալակտիկայի դաշնակցություն
Դերասան Հարիսոն Ֆորդ (Էպիզոդ IV. Նոր հույս, Էպիզոդ V. Կայսրությունը հասցնում է պատասխան հարված, · Էպիզոդ VI. Ջեդայի վերադարձը)
Երկրպագուները կրում են Հան Սոլոյի և Չուբակայի կոստյումները

Հան Սոլո (անգլHan Solo), երկրորդ պլանի կերպար «Աստղային պատերազմներ» գիտաֆանտաստիկ սագայի առաջին եռապատումում։ «Հազարամյա բազե» կոչվող տիեզերանավի օդաչու է, որն օգտագործում է իր վուկի ընկերոջ՝ Չուբակայի հետ։ Հան Սոլոյի դերում հանդես է գալիս Հարիսոն Ֆորդը։

Մինչև ֆիլմում ներկայանալը, Սոլոն գալակտիկայում զբաղվել է մաքսանենգությամբ։

Եռապտման առաջին՝ «Նոր հույս» ֆիլմում Լյուկ Սքայուոքերը և Օբի-Վան Կենոբին վարձում են Սոլոյին, որպեսզի վերջինս իր տիեզերանավով ուղեկցի նրանց դեպի Մահվան աստղ՝ փրկելու Արքայադուստր Լեային։ Սկզբնապես Սոլոյին միայն հետաքրքրում էր կատարած ծառայությունների դիմաց ստացվելիք վարձավճարը, սակայն ավելի ուշ նա վերադառնում և փրկում է Լյուկին, իսկ ավելի ուշ օգնում նրան հասնել Մահվան Աստղ։ Ավելի ուշ Սոլոն սիրահարվում է արքայդստերը։ Ցուցաբերած քաջությունների դիմաց Սոլոն ստանում է Անջատողականների Միության գեներալի տիտղոս։ Երկրորդ՝ «Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» ֆիլմում Սոլոն կյանքը վտանգի ենթարկելով կրկին փրկում է Լյուկ Սքայուոքերին, ով մոլորվել էր ձնամրրիկի մեջ։ Երբ կայսրությունն հարձակվում է ապստամբների բազայի վրա, Հան Սոլոն Չուբակային, Լեային և C-3PO-ին իր հետ տանում է Հետամպային Քաղաք, որի ղեկավարը նրա վաղեմի ընկեր Լենդո Կալրիսիանն էր, սակայն քաղաքում նրանց էր սպասում Դարթ Վեյդերն իր զինվորների հետ։ Վեյդերը հրամայում է Սոլոյին մտցնել կարբոնիտե զանգվածի մեջ և ուղարկել Տատուին մոլորակ՝ հանցագործների առաջնորդ Ջաբբա Հաթի մոտ, ով Սոլոյի գլխի համար խոշոր գումար էր խոստացել գալակտիկայի բնակիչներին։ Հետագայում («Ջեդայի վերադարձը») ընկերները փրկում են Հանին գերությունից և հավաքում ապստամբ բոլոր ուժերին։ Ապստամբների մի մասը վայրէջք է կատարում էնդոր մոլորակ և տեղացի էվոկների հետ ճակատամարտի բռնվում մութ ուժերի ներկայացուցիչների դեմ, իսկ միևնույն ժամանակ Լյուկ Սքայուոքերը կարողանում է ոչնչացնել երկրորդ Մահվան աստղը։ Ապստամբները հաղթում են պատերազմում, իսկ Լեան խոստովանում է իր սերը Հանի հանդեպ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝