Հանրի Զարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանրի Զարյան
Ծնվել էհունիսի 3, 1928(1928-06-03)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1974(1974-10-18) (46 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, թարգմանիչ և արձակագիր
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
Հանրի Զարյան Վիքիդարանում

Հանրի Նաիրիի Զարյան (հունիսի 3, 1928(1928-06-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 1974(1974-10-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1967Նաիրի Զարյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի ականավոր գրող Անրի Բարբյուսը 1927 թվականին գալիս է Հայաստան։ Հանրի Զարյանի հայրը՝ Նաիրի Զարյանը, ի պատիվ Բարբյուսի հետ ունեցած բարեկամության, իր որդու անունը դնում է Հանրի։

Հանրի Զարյանը 1952 թ. ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Նույն թվականին սկսել է խաղալ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ 1966-1974 թթ. խաղացել է Երևանի դրամատիկական թատրոնում[1]։ Մահացել է Երևանում[2]։

Դերեր ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրի Զարյանի երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գնդլիկը, Երևան, Հայպետհրատ, 1962, 14 էջ
  • Անիվավոր տնակը։ Երկնքում փայլում էր Վեներան, Երևան, Հայպետհրատ, 1963, 200 էջ
  • Քեռի Վահանն ու մենք, Երևան, «Հայաստան», 1965, 165 էջ
  • Շո-կո-լադ, Երևան, «Հայաստան», 1968, 85 էջ
  • Գիշատիչներն ու խոտակերները, Երևան, «Հայաստան», 1968, 28 էջ
  • Տզզանը, Երևան, «Հայաստան», 1970, 11 էջ
  • Նրա վերջին արկածը, Երևան, «Հայաստան», 1973, 106 էջ

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ջեկ Լոնդոն, Ոսկե կիրճը, Երևան, Հայպետհրատ, 1962, 39 էջ։
  • Հերբերտ Ուելս, Անտառի գանձը, Երևան, 1962, 43 էջ։
  • Պոլ Բեռնա, Անգլուխ ձին, Երևան, Հայպետհրատ, 1963, 130 էջ։Լերմոնտով Միխայիլ։ Երկերի ժողովածու։ Երեք հատորով։ Հատոր II.- Երևան։ Հայաստան, 1966.- 458 էջ.- Բովանդ-ից՝ Վերջին զավակն ազատության։
  • Լոնդոն Ջեկ։ Երկերի ժողովածու 12 հատորով։ Հատոր 8 /Թարգմ.՝ Հ. Գասպարյան, Հ. Զարյան.- Երևան։ Հայաստան, 1968.- 713, 3 չհ. էջ.- Բովանդ.՝ Հարավային ծովի պատմվածքները; Սմոք Բելյու; Գիշերածինը։
  • Համանվագ.- Երևան։ Հայաստան, 1972.- 107 էջ.- Բովանդ-ից՝ Ջալիլ Մ. Բարեկամիս։
  • Պուշկին Ալեքսանդր։ Երկեր հինգ հատորով։ Հատոր 1.- Երևան։ Հայպետհրատ, 1954.- 480 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։

Հատոր 2։ Պոեմներ և հեքիաթներ- 1955.- 369 էջ.- Բովանդ-ից՝ Տնակը Կոլոմնայում։

  • Պուշկին Ալեքսանդր։ Ընտիր երկեր.- Երևան։ Սովետական գրող, 1985.- 566 էջ.- (Ռուս դասականների գրադարան).- Բովանդ-ից՝ Լեդա; «Կյանքիս տափաստանում…»; «Սիրել եմ Ձեզ…»:
  • Պուշկին Ալեքսանդր։ Լիրիկա.- Երևան։ Հայաստան, 1974.- 196 էջ.- Բովանդ-ից՝ Իմ հայրենի երկրի կապույտ երկնքի տակ; Նախազգացում; Անչար։
  • Ջալիլ Մուսա։ Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1959.- 226 էջ.- Բովանդ-ից՝ Դեպի բևեռ; Հրդեհ; Սիրտս բորբոքուն; Քարամոշ; Հիվանդությունից հետո; Բարեկամիս։
  • Ռիդ Մայն։ Երկերի ժողովածու։ Հատոր 3. Սեմինոլների առաջնորդ Օցեոլան; Քվարտերոնուհին կամ արկածներ հեռավոր Արևմուտքում /Թարգմ.՝ Ռ. Քալաշյան, Հ. Զարյան.- Երևան։ Հայաստան, 1973.- 892 էջ։
  • Ռիդ Մայն։ Քվարտերոնուհին կամ արկածներ Հեռավոր Արևմուտքում։ Վեպ.- Երևան։ 1print, 2015.- 344 էջ։
  • Վրաց գրականության ընտիր էջեր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 648 էջ.- Բովանդ-ից՝ Կալաձե Կարլո. Սիրո և երգի ժամանակն է; Բրուտներ; Ճանապարհի երգը։
  • Ուելս Հերբերթ Ջորջ։ Անտառի գանձը.- Երևան։ Հայպետհրատ, 1962.- 41 էջ.- (Լավագույն պատմվածքի մատենաշար, թիվ 8)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանի դրամատիկական թատրոնի կայք
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 126-127.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանրի Զարյան» հոդվածին։