Հանրային սեփականության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանրային սեփականության օրվա տոնակատարությունը Լեհաստանում (2008)

Հանրային սեփականության օր (անգլ.՝ Public Domain Day), միջազգային ոչ պաշտոնական տոն, նշվում է ամեն տարի հունվարի 1-ին, սկսած 2004 թվականից[1][2][3][4][5][6][7]։

Տոնը և նրա օրվա ընտրությունը կապված են այն փաստի հետ, որ շատ երկրների օրենսդրությամբ ամեն տարվա առաջին օրը հանրային սեփականություն են դառնում ստեղծագործություններ, որոնց հեղինակային իրավունքների ժամկետը լրանում է այդ օրը[1][2][6]։ բացառություն է կազմում միայն ԱՄՆ-ն, որտեղ մինչև 2019 թվական ոչ մի հեղինակային իրավունք չի փոխվելու հանրային սեփականության[8]։

Տոնի առաջին հիշատակումը կապված է կանադացի ակտիվիստ Ուոլես Մակլինի անվան հետ[5] (անգլ.՝ Wallace McLean), որի գաղափարը կիսեց իրավունքի պրոֆեսոր, ոչ առևտրային Քրեաթիվ Քոմոնս (անգլ.՝ Creative Commons) կազմակերպության հիմնադիր, Լոուրենս Լեսինգը։ Ավելի ուշ գաղափարին միացան այլ ակտիվիստներ, ոչ առևտրային կազմակերպություններ և համացանցային նախագծեր։[6].

2010 թվականի հունվարի 1-ից Հանրային սեփականության օրվա կայքում տպվում են այն ստեղծագործությունների հեղինակների անունները, որոնց աշխատանքները դառնում են հանրային սեփականություն։ 2010 թվականի հունվարի 1-ից ոչ առևտրային կազմակերպություն Ազատ գիտելիքի հիմնադրամը (անգլ.՝ The Open Knowledge Foundation (OKF)) թողարկեց առցանց լրագիր «Հանրային սեփականության նկարագիր» (անգլ.՝ The Public Domain Review), որը նման ցուցակ է ներկայացնում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Shane Richmond (2010-01-01)։ «Happy Public Domain Day! Here's to many more»։ The Telegraph։ http://blogs.telegraph.co.uk/technology/shanerichmond/100004467/happy-public-domain-day-heres-to-many-more/։ Վերցված է 2014-01-01։ 
  2. 2,0 2,1 Alex Wild (2013-12-10)։ «Public Domain Day: January 1st»։ Scientific American։ http://blogs.scientificamerican.com/compound-eye/2013/12/10/public-domain-day-january-1st/։ Վերցված է 2014-01-01։ 
  3. Alli Pyrah (2013-12-30)։ «New Year’s Day marks end of copyright terms around the world»։ Managing Intellectual Property։ http://www.managingip.com/Article/3292964/Managing-Copyright-Archive/New-Years-Day-marks-end-of-copyright-terms-around-the-world.html։ Վերցված է 2014-01-01։ 
  4. Juan Carlos de Martin (2011-12-12)։ «Public Domain Day 2012»։ Communia։ http://www.communia-association.org/2011/12/12/coming-up-public-domain-day-2012/։ Վերցված է 2014-01-01։ 
  5. 5,0 5,1 Wallace J.McLean։ «Happy Public Domain Day!»։ http://www3.wcl.american.edu/cni/0401/35315.html։ Վերցված է 2014-01-01։ 
  6. 6,0 6,1 6,2 «January 1, 2011 will be Public Domain Day»։ Проект «Гутенберг»։ 2010-11-27։ http://www.gutenbergnews.org/20101127/public-domain-day-2011/։ Վերցված է 2014-01-01։ 
  7. «Happy Public Domain Day, 2013!»։ The New York Public Library։ http://www.nypl.org/blog/2013/01/02/happy-public-domain-day-2013։ Վերցված է 2014-01-01։ 
  8. «What Could Have Entered the Public Domain on January 1, 2014?»։ Center for the Study of the Public Domain։ http://web.law.duke.edu/cspd/publicdomainday/2014/pre-1976։ Վերցված է 2014-01-01։ 
  9. «Launch of the Public Domain Review to celebrate Public Domain Day 2011»։ The Open Knowledge Foundatio։ 2011-01-11։ http://blog.okfn.org/2011/01/01/launch-of-the-public-domain-review-to-celebrate-public-domain-day-2011/։ Վերցված է 2014-01-01։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]