Հանս Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հ. Ֆիշեր, 1930 թ. լուսանկար

Հանս Ֆիշեր (գերմ.՝ Hans Fischer; հուլիսի 27, 1881, Մայնի Ֆրանկֆուրտ - մարտի 31, 1945, Մյունխեն), գերմանացի քիմիկոս-օրգանիկ և կենսաքիմիկոս, բժշկագիտության դոկտոր (1908)։

Ավարտել է Մարբուրգի համալսարանը (1904)։ Եղել է Ինսբրուկի (1916-ից), Վիեննայի (1918-ից) համալսարանների և Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցի (1921-1945) պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են պիրոլի և նրա ածանցյալների քիմիային։ Իրականացրել է պորֆիրինի (1927), արյան և լեղու ներկող նյութերի՝ հեմինի (1929) և բիլիռուբինի (1931) սինթեզը։ Ցույց է տվել, որ արյան հեմոգլոբինը կազմված է գլոբին սպիտակուցից և երկաթի կոմպլեքս միացությունից՝ հեմինից։ 1940 թվականին բացահայտել է «a-» և «b-» քլորոֆիլների կառուցվածքը։

1930 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png