Հանս Վանգենհայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Վանգենհայմ
գերմ.՝ Hans von Wangenheim
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1859(1859-07-04)[1]
ԾննդավայրGeorgenthal, Gotha, Թուրինգիա, Գերմանիա[1]
Մահացել էհոկտեմբերի 25, 1915(1915-10-25)[1] (56 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Duchy of Saxe-Coburg and Gotha
ԿրթությունErnestinum Gotha?
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններդեսպան
 Hans von Wangenheim Վիքիպահեստում

Հանս Ֆրայհեր ֆոն Վանգենհայմ (գերմ.` Hans Freiherr von Wangenheim, հուլիսի 4, 1859(1859-07-04)[1], Georgenthal, Gotha, Թուրինգիա, Գերմանիա[1] - հոկտեմբերի 25, 1915(1915-10-25)[1], Կոստանդնուպոլիս)[2], գերմանացի դիվանագետ։ 1912-1915 թվականներին եղել է Գերմանիայի դեսպանը Թուրքիայում։

Վանգենհայմի` որպես Գերմանիայի դեսպանի գլխավոր խնդիրն էր՝ վերջնականապես գերմանական ազդեցությանը ենթարկել Թուրքիային և ներքաշել նրան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ Գերմանիայի կողմում։ Վանգենհայմի դիվանագիտական գործունեությունը բնութագրվել է որպես թուրքամետ և հակահայկական։ Վանգենհայմը դեմ էր Արևմտյան Հայաստանի բարենորոգումներին։ Թուրքիայի՝ առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո ամեն կերպ արդարացրել է արևմտյան Հայաստանի հայ բնակչության տեղահանության, այսպես կոչված, կազմակերպման միջոցառումները, դրանք ներկայացնելով իբրև թուրքական իշխանությունների ռազմական և ռազմավարական անհրաժեշտ նկատառումներ։ Սակայն իր մի քանի զեկույցներում նշել է, որ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ գործադրվող միջոցները նպատակ ունեն բնաջնջելու հայ ազգը, բայց գերմանական ներկայացուցիչները չպետք է խոչընդոտեն հայերի տեղահանությանը։ Այս ոգով հրահանգները Վանգենհայմն ուղարկել է էրզրումի, Ադանայի, Մոսուլի, Բաղդադի, Հալեպի գերմանական հյուպատոսներին[3]։ Հայերի տեղահանությունը և ոչնչացումը, որոնք ահռելի չափերի են հասել, Վանգենհայմը ներկայացրել է որպես «նախազգուշական միջոցառումներ» ծավալվող հայկական շարժման նկատմամբ։

Վանգենհայմը եղել է նաև Գերմանիայի դեսպանը Մեքսիկայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #1017052832 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Gerhard Wiegand (Hrsg.): Halbmond im letzten Viertel. Briefe und Reiseberichte aus der alten Türkei von Theodor und Marie Wiegand 1895 bis 1918. München 1970, S.289
  3. Վանգենհայմի փաստաթղթային ժառանգությունը տե՛ս Lepsius, Germany and Armenia. լրացված առցանց հրատարակությունում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։