Հանուշ Վիհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանուշ Վիհան
Ծնվել էհունիսի 5, 1855(1855-06-05)[1][2]
Police nad Metují[1][2]
Երկիր Ավստրո-Հունգարիա
Մահացել էմայիսի 1, 1920(1920-05-01)[1][3] (64 տարեկան)
Նոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[3]
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն[4]
Մասնագիտություներաժիշտ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, թավջութակահար և ուսուցիչ
Գործիքներթավջութակ
ԱշխատավայրՄոցարտեում
ԿրթությունՊրահայի կոնսերվատորիա
 Hanuš Wihan Վիքիպահեստում
Ձախից աջ՝ Կարել Հոֆման, Հանուշ Վիհան, Օսկար Նեդբալ, Յոսեփ Սուկ

Հանուշ Վիհան (չեխ․՝ Hanuš Wihan, հունիսի 5, 1855(1855-06-05)[1][2], Police nad Metují[1][2] - մայիսի 1, 1920(1920-05-01)[1][3], Նոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[3]), չեխ թավջութակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պրահայի կոնսերվատորիայում։ 1873 թվականից՝ Զալցբուրգի երաժշտության և բեմական արվեստի «Մոցարտեում» ակադեմիայի պրոֆեսոր։ Աշխատել է Բեռլինի, Զոնդերսհաուզենի, ինչպես նաև Մյունխենի պալատական կապելլաներում, նվագել է նաև կվարտետում։ 1888 թվականից՝ Պրահայի կոնսերվատորիայի թավջութակի և կամերային անսամբլի դասարանների պրոֆեսոր։ 1891 թվականին կազմակերպել է «Չեխական կվարտետը», ուր նվագել է մինչև 1913 թվականը։ Թավջութակի համար պիեսների, ռոմանսների հեղինակ է։ Հյուրախաղերով եղել է Ռուսաստանում (առաջին անգամ՝ 1894 թվականին)։ 1950 թվականին և 1955 թվականին Պրահայում անց են կացվել Վիհանի անվան միջազգային մրցույթներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 447
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանուշ Վիհան» հոդվածին։