Հաննա Մանչինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննա Մանչինի
Հիմնական տվյալներ
Ծնված մարտի 12, 1980 (1980-03-12) (34 տարեկան)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Լոս Անջելես
Երկիր Սլովենիա Սլովենիա
Ժանրեր Հաուզ
Մասնագիտություն Երգչուհի, երգահան
Գործիքներ Վոկալ

Հաննա Մանչինի (անգլերեն` Hannah Mancini, ծնվ.` 1980թ. մարտի 12, Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և երգահան, ով ներկայացրել է Սլովենիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։

Կենսագրություն[խմբագրել]

Հաննա Մանչինին ծնվել է 1980 թվականի մարտի 12-ին ԱՄՆ-ում, (Հյուսիսային Կալիֆորնիա), այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Կոլորադո, ապա Լոս Անջելես։ Մի քանի տարի անց ամուսնացել է սլովենիայի քաղաքացի Գրեգորի հետ և տեղափոխվել են Սլովենիա։

Կարիերա[խմբագրել]

Եվրատեսիլ 2011[խմբագրել]

2011 թվականի փետրվարին Հաննան DJ Sylvain-ի և Մայք Վալեի հետ միասին «Ti si tisti» երգով մասնակցել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթի Սլովենիայի ազգային ընտրությանը, սակայն չի հաջողվել հասել եզրափակիչ փուլ։

Եվրատեսիլ 2013[խմբագրել]

2013 թվականի փետրվարի 1-ին Եվրատեսիլում Սլովենիայի ազգային հեռարձակող RTV Slovenija հեռուստաընկերությունը ներքին ընտրությամբ Հաննային ընտրում է Եվրատեսիլ 2013-ի Սլովենիայի ներկայացուցիչ։ Փետրվարի 14-ին կայանում է «Straight Into Love» երգի պրեմիրերան, որով Հաննան ներկայանում է մայիսի 14-ի առաջին կիսաեզրափակչում։ Նա հավաքում է 8 միավոր և զբաղեցնում է կիսաեզրափակչի վերջին` 16-րդ հորիզոնականը և չի հաջողվում հասնել եզրափակիչ փուլ։

Արտաքին հղումներ[խմբագրել]