Հայ մատենագիրների ցանկ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայ մատենագիրների այբբենական ցանկից)
Հայ մատենագիրների այբբենական ցանկը
| Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ |
| Էջի վերջը – Տես նաև – Հղումներ |
Ա [խմբագրել]
- Աբրահամ Ա Աղբաթանեցի (Է դար), Հայոց կաթողիկոս, «Գիրք թղթոց»-ում պահպանված նամակների հեղինակ:
- Աբրահամ Անկյուրացի
- Աբրահամ Մամիկոնյան (Զ դար), Տարոնի եպիսկոպոս, թարգմանիչ (Սոկրատ Սքոլաստիկոսի «Եկեղեցական պատմություն», Ֆիլոքսենես «Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի»), «Թուղթ վասն ննջեցելոց» նամակի հեղինակ,
- Ագաթանգեղոս (Ե դար), «Հայոց պատմության» հեղինակ:
- Ահարոն Վանանդեցի (Թ դար)
- Անանիա Թարգմանիչ (Ե դար), «Երանելոյն Անանիայի Հայոց վարդապետի՝ ի խորհուրդ Յովհաննու մարգարէի» «Յաղագս Յովհաննու Մկրտչի, Անանիայի վարդապետի ասացեալ» ճառերի հեղինակ, ինչպես նաև Փիլոն Ալեքսանդրացու, Իրինեոսի գործերի հայերեն թարգմանիչ։
- Անանիա Շիրակացի (Է դար), ինքնակենսագրական, թվաբանական, չափագիտական, տոմարագիտական, տիեզերագիտական երկերի հեղինակ:
- Անանուն զրուցագիր (կարծեցյալ Շապուհ Բագրատունի) (Թ դար)
- Անդրեաս Եվդոկացի
- Առաքել Բաղիշեցի (ԺԴ–ԺԵ դարեր), «Ողբ մայրաքաղաքին Ստըմպօլայ», «Պատմութիւն սրբոյն Գրիգորի մեր լուսաւորչին...», «Ներբողեան տաղաչափական ի վերյա վարուց Մեծին Ներսեսի...» պոեմների, տաղերի, գանձերի, ողբերի ու այլ երգերի հեղինակ:
- Առաքել Դավրիժեցի (ԺԷ դար), «Պատմության» հեղինակ:
- Արիստակես Լաստիվերցի (ԺԱ դար), «Պատմության», ինչպես նաև «Մեկնութիւն ընթերցուածոց» աստվածաբանական երկի հեղինակ:
- Արտավազդ Վանահայր Երաշխավոր (Ը դար)
- Աթանաս Կոստանդնուպոլսեցի (ԺԸ դար), գիտական, կրոնական երկերի, տաղերի, նամակների հեղինակ:
- Ամիրդովլաթ Ամասիացի (ԺԵ դար), «Ուսումն բժշկության», «Ախտապատին», «Օգուտ բժշկության» բժշկագիտական բնույթի երկերի հեղինակ:
Բ [խմբագրել]
- Բաբկեն Ոթմսեցի (Զ դար), «Թուղթ Հայոց ի Պարսս, առ ուղղափառս» երկու թղթերի հեղինակ:
- Բարսեղ Արճիշեցի
- Բրաբիոն Նոտար Պալատեցի (ԺԸ դար), հայ գրչուհի:
Գ [խմբագրել]
- Գևորգ Ֆրանցես
- Գրիգոր Ակներցի
- Գրիգորիս Արշարունի (Ը դար)
- Գրիգոր Լուսավորիչ (Դ դար), նրա անունով մեզ է հասել «Հաճախապատում ճառերի» ժողովածուն
- Գրիգոր Խլափեցու Ծերենց
- Գրիգոր Քերթող (Զ դար), «Սրբասիրի տեառն Աբրահամու Հայոց Կաթողիկոսի ի Գրիգորէ նուաստէ քերդողէ» գրվածքի հեղինակ:
- Գյուտ Արահեզացի (Ե դար), Վաչե արքային ուղղված նամակի հեղինակ:
Դ [խմբագրել]
- Դավիթ Անհաղթ (Զ դար), փիլիսոփայական երկերի հեղինակ:
- Դավիթ Հարքացի (Է դար), «Իմաստասիրական և իմաստասիրելի հարցումներ», «Ի խնդրոյ Աշոտոյ Պատրիկի», «Բան հավատոյ ընդդէմ հեձուածողաց» գրվածքների հեղինակ:
- Դավիթ Քերական (Է դար), «Մեկնություն քերականի» երկի հեղինակ:
- Դանիել Աբեղա (ԺԶ դար), հայ ալքիմիկոս, «Յաղագս ոսկի շինելոյ» երկի հեղինակ:
Ե [խմբագրել]
- Եզնիկ Կողբացի (Ե դար), «Եղծ աղանդոց» քրիստոնեական-ջատագովական բնույթի երկի հեղինակ:
- Եղիշե (Ե դար), «Վարդանի և Հայոց պատերզմի մասին» երկի հեղինակ:
- Եսայի Հասան Ջալալյան
- Երեմիա Չելեպի
Զ [խմբագրել]
Թ [խմբագրել]
- Թովմա Արծրունի (Թ դար)
- Թովմա Մեծոփեցի (ԺԴ–ԺԵ դարեր)
- Թեոդորոս Քռթենավոր (Է դար), «Ընդդէմ Մայրագումացոյն», «Ներբողեան ի սուրբ Խաչն» և «Գովեստ ի սուրբ Աստուածածինն» ճառերի հեղինակ:
- Թեոփիլոս (Թ դար)
Խ [խմբագրել]
Կ [խմբագրել]
- Կարապետ Բաղիշեցի
- Կիրակոս Գանձակեց
- Կոմիտաս Ա Աղցեցի (Է դար), «Կնիք հավատոյ» դավանաբանական ժողովածուի կազմող:
- Կոնստանտին Ջուղայեց
- Կոստանդ Ջուղայեցի
- Կորյուն (Ե դար), «Վարք Մաշտոցի» երկի հեղինակ:
Հ [խմբագրել]
- Համամ Արևելցի (Թ դար)
- Հակոբ Ղրիմեցի
- Հակոբ Շամախեցի
- Հեթում պատմիչ
- Հովհան Մանդակունի (Ե դար), քրիստոնեական ճառերի հեղինակ:
- Հովհան Որոտնեցի
- Հովհաննես Աղթամարցի
- Հովհաննես Գաբեղենացի (Զ դար), Հայոց եկեղեցու դավանաբանությանը վերաբերող նամակների (թղթեր) հեղինակ:
- Հովհաննես Դրասխանակերտցի (Թ-Ժ դարեր), «Հայոց պատմության» հեղինակ:
- Հովհաննես Երզնկացի
- Հովհաննես Թութոջի
- Հովհաննես Մայրագոմեցի (Է դար), «Խրատ վարուց», «Հաւատարմատ» և «Նոյեմակ» դավանաբանական երկերի հեղինակ:
- Հովհաննես Ծարեցի
- Հովհան Մամիկոնյան (Է դար), «Տարոնի պատմություն» երկի հեղինակ:
- Հովհաննես Սարկավագ
- Հովհաննես Օձնեցի (Ը դար)
Ղ [խմբագրել]
- Ղազար Փարպեցի (Ե դար), «Հայոց պատմության» հեղինակ:
- Ղևոնդ (Ը դար), «Պատմության» հեղինակ:
Մ [խմբագրել]
- Մաթուսաղա (Է դար), «Թուղթ վանս հավատոյ» գրվածքի հեղինակ:
- Մամբրե Վերծանող (Ե դար), քրիստոնեական ճառերի հեղինակ:
- Մատթևոս Ուռհայեցի
- Մաշտոց Եղիվարդեցի (Թ դար)
- Մարտիրոս Երզնկացի
- Մարտիրոս Ղրիմեցի
- Մարտիրոս Լեհացի
- Մեսրոպ Մաշտոց (Ե դար)
- Մխիթար Այրիվանեցի
- Մխիթար Անեցի
- Մովսես Արծկեցի
- Մովսես Բ Եղիվարդեցի (Զ-Է դարեր), Վրաց կաթողիկոս Կյուրիոնին հասցեագրված նամակի հեղինակ:
- Մովսես Խորենացի (Ե դար), Պատմահայր, «Հայոց պատմության» հեղինակ:
- Մովսես Կաղանկատվացի
- Մովսես Սյունեցի (Է դար), «Յաղագն Վարդավառին խորհրդոյ», «Պատասխանի թղթոյն Սահակա», «Յաղագն կարգաց եկեղեցւո բացայայտութիւնք» «Ի յերգս երից մանկանցն» գրվածքների հեղինակ:
- Մովսես Քերթող (Է դար), «Մեկնություն քերականին», «Յաղագս միոյ բնութեան բանին մարմնացելոյ», «Ի հավատոյ ճառէն Մոսէսի Հայոց քերթողահաւրն» երկերի հեղինակ:
- Մովսես Ցուրտավեցի (Զ-Է դարեր), Հայոց եկեղեցու դավանաբանությանը վերաբերող նամակների հեղինակ:
Ն [խմբագրել]
- Ներսես Բագրևանդցի (Զ դար), Հայ եկեղեցու դավանաբանությանը վերաբերող նամակների հեղինակ:
- Ներսես Շնորհալի (ԺԲ)
- Ներսես Լամբրոնացի
- Ներսես Ռաժիկ (Զ դար), «Սուրբ Հիզտիբուզիտի վկայաբանություն» երկի հեղինակ:
Շ [խմբագրել]
Պ [խմբագրել]
- Պետրոս Սյունեցի (Զ դար), «Գովեստ Աստուածածնի», «Յաղագս հաւատոյ», «Ճառ Ծննդեան», «Յաղագս մարմնավորութեանն Տեառն» աստվածաբանական երկերի հեղինակ:
Ս [խմբագրել]
- Սահակ Պարթև (Ե դար), Կ.Պոլսի պատրիարք Պղոկլին ուղղված նամակի և հոգևոր բանաստեղծությունների հեղինակ:
- Սահակ Ձորոփորեցի (Է դար), մի շարք ծիսական կանոնների և ճառերի հեղինակ («Ճառ Արմավենյաց»), շարականագիր («Էջմիածինն ի Հօրէ», «Ուրախ լեր, սուրμ եկեղեցի», «Որ նշանաւ ամենայաղթ», «Ի Ս. Խաչն», «Այսօր ուրախացեալ» և այլն):
- Սահակադուխտ Սյունեցի (Ը դար)
- Սամվել Անեցի
- Սարգիս Փիլիսոփա
- Սեբեոս (Է դար), «Պատմության» հեղինակ:
- Սիմեոն Ապարանցի
- Սողոմոն Մաքենացի (Ը դար)
- Սմբատ Սպարապետ
- Ստեփանոս Ասողիկ
- Ստեփանոս Սյունեցի (Ը դար)
- Ստեփանոս Օրբելյան
Վ [խմբագրել]
- Վահրամ Րաբունի
- Վանական Վարդապետ
- Վարդան
- Վարդան Արևելցի
- Վրթանես քերթող (Զ-Է դարեր), «Յաղագս պատկերամարտից» երկի, ինչպես նաև Հայոց եկեղեցու դավանաբանությանը վերաբերող նամակների հեղինակ:
- Վահան եպիսկոպոս Նիկիո (Թ դար)
Ու [խմբագրել]
Փ [խմբագրել]
- Փավստոս Բյուզանդ (Ե դար), «Հայոց պատմության» հեղինակ:
- Փիլոն Տիրակացի (Է դար), «Ժամանակագրության» հեղինակ:
Ք [խմբագրել]
- Քերովբե Վարդապետ (Թ դար)
| Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ |
| Էջի սկիզբը |
Անանուն երկեր [խմբագրել]
- Սուրբ Շուշանիկի վկայաբանությունը (Ե-Զ դարեր)
- Վաչագան արքայի կյանքը և վարքը (Զ դար)