Հայ ճարտարապետության վավերագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ ճարտարապետության վավերագրեր («Documenti di architettura Armena»), հայկական միջնադարյան ճարտարապետությանը նվիրված մատենաշար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայ ճարտարապետության վավերագրեր» մատենաշարը հրատարակվում է (Միլանում՝ 1968 թվականից, Վենետիկում՝ 1992 թվականից) Ա․ Մանուկյանի, Ա․ Ալպագո Նովելլոյի, Ա․ Զարյանի մտահղացմամբ, Հ․ և Ա․ Մանուկյանների նյութական օժանդակությամբ՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի և Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղի համագործակցությամբ։ Նպատակն է օտար հասարակությանը ծանոթացնել հայկական ճարտարապետությանը։ Ընդգրկում են պատմական ճարտարապետական հակիրճ տեղեկություններ, լուսանկարներ, չափագրություններ։ Տեքստերը հեղինակել են Ս․ Տեր-Ներսեսյանը, Ն․ Տոկարսկին, Ա․ Յակոբսոնը, Վ․ Կլայսը, Հ․ Սեյհունը, Ա․ Մանուկյանը, Ա․ Ալպագո Նովելլոն, Պ․Կունեոն, Ա․Զարյանը, Վ․Հարությունյանը, Ս․ Մնացականյանը, Մ․ Հասրաթյանը, Լ․ Ազարյանը, Հ․ Խալփախչյանը և ուրիշներ։

«Հայ ճարտարապետության վավերագրերի» շարքն են կազմում՝ «Հաղպատ» (1968), «Խաչքար» (1969), «Սանահին» (1970), «Սուրբ Թադեի վանք» (1971), «Ամբերդ» (1972), «Գեղարդ» (1973), «Գոշավանք» (1974), «Աղթամար» (1974), «Երերույք» (1977), «Ս․Ստեփանոս» (1980), «Կեչառիս» (1982), «Անի» (1984), «Հաղարծին» (1984), «Ամաղու Նորավանք» (1985), «Քասաղի վանքեր» (1986), «Պտղնի-Արուճ» (1986), «Գանձասար» (1987), «Սևան» (1987), «Ղարաբաղ» (1988), «Սորհուլ» (1988), «Նոր Ջուլֆա» (1992), «Մակարավանք» (1994), «Վաղարշապատ» (1998)։

Մինչև 1999 թվականը լույս է տեսել 23 պրակ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։