Հայ ժողովրդի ռազմական տարեգրքի հատորների ցանկ (2007)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ստորև ներկայացվում է 2007 թվականին հրատարակված Հայ ժողովրդի ռազմական տարեգրքի հատորների ցանկը։

2007 թվական[խմբագրել]

N Հատորի հերթական համար Հատորի անվանում Դարաշրջան Համառոտ բովանդակության
1. Հատոր 1 Արատտայի քրմապետություն մ.թ.ա. 3000-1561 Հատորում մանրամասն նկարագված է Տարեգրքի դերն ու նշանակությունը, բովանդակությունը, կառուցվածքը, կիրառված մեթոդիկան և այլն։ Ներկայացված են նաև Հայ-Միջագետքյան պատերազմը (մ.թ.ա. մոտ 2620-2492, Հայ-Աքքադական պատերազմը (մ.թ.ա. 2305-2176), Հայ-Բաբելոնյան I պատերազմը (մ.թ.ա. 1762-1757), Հայ-Ասորեստանյան I պատերազմը (մ.թ.ա. 1756-1725), Հայ-Բաբելոնյան II պատերազմը (մ.թ.ա. 1742-1711), Արիական արշավանքներ և Հայկական Երրորդ գերիշխանություն ձևավորման ու փլուզման տարեգրությունը (մ.թ.ա. 1710-1561), ինչպես նաև Հայ-Խեթական I պատերազմը (մ.թ.ա. մոտ 1649-1570)։
2. Հատոր 2 Հինգի թագավորություն մ.թ.ա. 1561-883 Ներկայացված են Հայ-Խեթական II պատերազմը (մ.թ.ա. մոտ 1550-1523), Հայ-Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. մոտ 1512-1412), Հայ-Խեթական III պատերազմը (մ.թ.ա. մոտ 1405 - ուղ. 1282), Հայ-Ասորեստանյան II պատերազմը (մ.թ.ա. մոտ 1307-1241), Հայ-Ասորեստանյան III պատերազմը (մ.թ.ա. 1115-1110), Հայ-Ասորեստանյան IV պատերազմը (մ.թ.ա. մոտ 1078 - ուղ. 1071), ինչպես նաև Հայ-Ասորեստանյան V պատերազմի (մ.թ.ա. 935-774) սկզբնական փուլը։ Փաստորեն, առաջին անգամ մեր իրականության մեջ, համակարգված ձևով շարադրված է պատմական անչափ հարուստ իրադարձություններով հագեցված մի ժամանակաշրջանի ռազմական պատմությունը, ընդ որում՝ բոլոր հնարավոր մանրամասներով։ Սույն հատորում մանրամասն և ըստ էության վերլուծության է արժանացել Հայաաստանի տարածքում ստեղծված հինգ թագավորությունների ռազմական պատմությունը և այդ ֆոնի վրա շարադրվել է վերջինիս ժամանակագրությունը։ Քննարկվել են նաև մեր պատմության կողմից բավարար ուշադրության չարժանացած այնպիսի հարցեր, ինչպիսին են Հայաստանի ծոփանյա շրջաններում Խեթական թագավորության դեմ մղված մարտերի մանրամասները կամ մ.թ.ա. XXI դարում դեպի Միջագետք կատարած Հայկական բանակի արշավանքները։
3. Հատոր 3 Արարատյան թագավորություն մ.թ.ա. 883-614 Ներկայացված են Հայ-Ասորեստանյան V պատերազմի (մ.թ.ա. 935-774) հետագա ընթացքը, Հայկական Չորրորդ գերիշխանություն ձևավորման և փլուզման տարեգրությունը, Արարատյան թագավորության ներքաղաքական պայքարի պատմությունը, Հայ-Ասորեստանյան VI (մ.թ.ա. 743-705), Հայ-Ասորեստանյան VII (մ.թ.ա. 699-685) պատերազմների ընթացքը և դրանց արդյունքը, ինչպես նաև Արարատյան ու Կիլիկիայի թագավորությունների և նրանց հարևան երկրների պայքարը կիմերների, հոնիացիների, սկյութերի դեմ և այլն։
4. Հատոր 4 Արիական եռադաշինք մ.թ.ա. 614-331 Ներկայացված է Արիական Եռադաշինքի ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը։ Մանրամասն ներկայացված է Ասորեստանյան պատերազմը (մ.թ.ա. 614-605), Լյուդիական պատերազմը (մ.թ.ա. 547-546), Բաբելոնյան պատերազմը (մ.թ.ա. 538), Մասագետյան պատերազմը (մ.թ.ա. 530), Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. 525), Հայկական Հինգերորդ գերիշխանության ստեղծումը և անկումը (մ.թ.ա. 522), Հայ-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 521-520), Հույն-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 498-449), Բյուրաց նահանջը (մ.թ.ա. 401), Կիպրոսյան պատերազմը (մ.թ.ա. 386-384), Հույն-պարսկական II պատերազմը (մ.թ.ա. 336-331), ինչպես նաև Հայկական բանակի դաշնակցային մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները Բաբելոնի թագավորության և Արիական Եռադաշինքի բանակների կազմում։ Գրքում մասամբ արտացոլված է նաև Կորինֆյան(Կորնթոսյան) պատերազմը (մ.թ.ա. 399-387)։
5. Հատոր 5 Երեքի թագավորություն մ.թ.ա. 331-190 Ներկայացված է Երեքի թագավորության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը։ Մանրամասն ներկայացված է Հայկական թագավորությունների պայքարը Դիադոխների և հելլենիստական պետությունների դեմ, Հայ-Սելևկյան I պատերազմը (մ.թ.ա. 305-225), Հայ-Սելևկյան II պատերազմը (մ.թ.ա. 212-201), Հայկական բանակի դաշնակցային մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները Սելևկյանների թագավորության բանակի կազմում, ինչպես նաև մ.թ.ա. III դարի վերջին Հայոց երեք թագավորություններում ծավալված ներքաղաքական պայքարի պատմությունը։ Գրքում մասսամբ արտացոլված է նաև Դիադոխների պատերազմը (մ.թ.ա. 322-281), Էպիգոնների պայքարը, ինչպես նաև Սելևկա-Հռոմեական պատերազմը (մ.թ.ա. 192-187)։

Իր հերթին ռազմական պատմության ֆոնի վրա անդրադարձ է կատարվել նաև ընդհանուր-պատմական հարցերին։ Մասնավորապես հիմնավորվել և հստակեցվել է Մեծ Հայքի թագավորության գահին Երվանդունիների և Հայ Արշակունիների հաստատման պատմությունը, հիմնավորվել է ավանդականորեն "վիպական" հռչակված Վաղարշակ I-ի (մ.թ.ա. 247-225) և նրա որդի Արշակ I-ի (մ.թ.ա. 225-212) իրականությունը, նրանց թագավորության տարիներն ու այդ տարիների կարևորագույն իրադարձությունները, Արտաշես I-ի՝ վերոհիշյալ արքաներից սերված լինելու հանգամանքը, տարածաշրջանում ընթացող բարդ քաղաքական պայքարը և այլն։

6. Հատոր 6 Վեցի թագավորություն մ.թ.ա. 190-95 Ընդգրկում է Հայ-Սելևկյան III պատերազմը (մ.թ.ա. 189-160), Հայ-Ալանական պատերազմը (մ.թ.ա. 184), Եվքսինյան պատերազմը (մ.թ.ա. 112-96), ինչպես նաև հելլենիստական պետությունների դեմ Հայկական թագավորությունների պայքարի և նույն այդ հելլենիստական պետությունների բանակների կազմում Հայկական թագավորությունների բանակների դաշնակցային մարտերի պատմությունը։

Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են սթափ, կանխակալ կարծիքներից զերծ, հայկական աղբյուրների հայտնած տեղեկատվությունը համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, դրանք համակարգված ու քննադատաբար դիտարկելու, վերջիններիս հայտնած տվյալները սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով։ Մասնավորապես իրադարձությունները լուսաբանելիս նորովի են քննարկվել հայկական սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունները, որոնք իրականացված վերլուծության արդյունքում գտել են իրենց ճշգրիտ պատմական տեղն ու ժամանակը։

7. Հատոր 7 Տիգրանյան կայսրություն մ.թ.ա. 95-65 Ներկայացված է Հայկական Վեցերորդ գերիշխանություն ձևավորման և փլուզման տարեգրությունը (մ.թ.ա. 94-66), ինչպես նաև Հայ-Հռոմեական պատերազմը (մ.թ.ա 69-66)։ Գրքում մասսամբ արտացոլված են նաև Միհրդատյան I պատերազմը (մ.թ.ա. 88-85), Միհրդատյան II պատերազմը (մ.թ.ա. 83-81) և Միհրդատյան III պատերազմը (մ.թ.ա. 73-71)։
8. Հատոր 8 Տիգրանյան Հայաստան մ.թ.ա. 65 - մ.թ. 1 Ներկայացված է Տիգրանյան Հայաստանի ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը։ Մանրամասն ներկայացված է Հայպարթևա-Հռոմեական I պատերազմի (մ.թ.ա 54 - մ.թ. 64) սկզբնական փուլի, ինչպես նաև Կիլիկիա նահանգում Հռոմի դեմ բռնկված պայքարի՝ Կիլիկիայի I (մ.թ.ա. 50) և II (մ.թ.ա. 43) ապստամբությունների, տարեգրությունը։ Գրքում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու, ինչպես նաև Ալանական թագավորության կողմից սկսված ներխուժումները կասեցնելու ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի մղած դաշնակցային մարտերին։ Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են սթափ, կանխակալ կարծիքներից զերծ, հայկական աղբյուրների հայտնած տեղեկատվությունը համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, դրանք համակարգված ու քննադատաբար դիտարկելու, վերջիններիս հայտնած տվյալները սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով։ Մասնավորապես իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ օտարազգի հեղինակներին խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ։
9. Հատոր 9 Վաղանցիկ արքաներ 1-75 Ներկայացված է Հայպարթևա-Հռոմեական I պատերազմի (մ.թ.ա 54 - մ.թ. 64) վերջնական փուլի, ինչպես նաև Կիլիկիա նահանգում Հռոմի դեմ բռնկված պայքարի՝ Կիլիկիայի III (36) և IV (52) ապստամբությունների տարեգրությունը։ Աշխատությունում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու համար, պայքարը սարմատների ներխուժումների դեմ, ինչպես նաև Հայկական բանակի դաշնակցային մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները Նաբատայի թագավորության և Հռոմի բանակի կազմում։ Իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում ռազմական պատմության ընդհանուր ֆոնի վրա վեր է հանվել այս ժամանակաշրջանում Հայոց Միջագետքի թագավորության և նրա տաղանդավոր արքա Աբգար V Մեծի հայրենանվեր գործունեության իրական պատկերը, մի գործունեություն, մեծապես շնորհիվ որի պահպանվեց Մեծ Հայքի թագավորությունը։ Համակարգված տեսքով շարադրված է նաև Մեծ Հայքի դեմ պատերազմող հռոմեական բանակների արշավանքների երթուղին, վերջիններիս թիվը, կազմը և այլն։ Մասնավորապես առկա տվյալների ընդհանրացման արդյունքում վերլուծության են ենթարկվել Կորբուլոնի և Պետոսի բանակների կազմերը ըստ լեգեոնների, ինչպես նաև ցույց է տրված, թե Հռոմի "դաշնակից և բարեկամ"-ների բանակները ինչ աստիճանի մասնակցություն են բերել Մեծ Հայքի տարածքում մղվող մարտական գործողություններին, մի մասնակցություն, որի մասին հռոմեական հեղինակները խոսում են խիստ իմիջայլոց։ Անդրադարձ է կատարվել նաև վաղանցիկ արքաների կենսագրական տվյալների վերլուծությանը և ցույց է տրվել, թե վերջիններիցս յուրաքանչյուրը ինչ կարգի ազգակցական կապերի մեջ էր գտնվում Հայ Արշակունիների հետ և ինչով էր հիմնավորում Մեծ Հայքի գահի նկատմամբ իր հավակնությունները։
10. Հատոր 10 Երկուսի թագավորություն 75-216 Ներկայացված Հայպարթևա-Հռոմեական II պատերազմը (113-117), Հայպարթևա-Հռոմեական III պատերազմը (161-166) Հայպարթևա-Հռոմեական IV պատերազմը (186-198), ինչպես նաև Հյուսիսային I պատերազմը (198-199)։ Գրքում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու, ինչպես նաև Ալանական թագավորության սարմատների շարունակվող ներխուժումները կասեցնելու ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին։
11. Հատոր 11 Մեկի թագավորություն 216-298 Ներկայացված է Հայպարթևա-Հռոմեական V պատերազմը (216-217), Հայհռոմեա-Պարսկական պատերազմը (224-298), ինչպես նաև Հայկական Յոթերորդ գերիշխանություն ծավալման և փլուզման տարեգրությունը (199-252)։ Գրքում արտացոլված է նաև փոփոխված ռազմաքաղաքական պայմաններում Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության դեմ, ինչպես նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը՝ մասնակցությունը մարտական գործողություններին Պալմիրայի իշխանության բանակի կազմում, հռոմեական բանակի կազմում Պալմիրայի իշխանության դեմ մղվող պայքարին, դեպի Հռոմեական կայսրության տարածք գերմանացիների, գոթերի, սարմատների, ֆրանկների և գեթերի պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին և այլն։ Հայրենական գրականության մեջ առաջին անգամ տրված և վերլուծված է նաև դեպի Հայաստան գոթերի արշավանքների տարեգրությունը։ Իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը։ Մասնավորապես նորովի է վերլուծված և նկարագրված Հայհռոմեա-Պարսկական պատերազմը, որի առանձին իրադարձություններ, որոնց մասին տվյալներ են տալիս հռոմեական հեղինակները, մասնագիտական գրականության մեջ բավականին հայտնի են, սակայն որոշ իրադարձություններ էլ, որոնք արտացոլված են հայկական աղբյուրներում, վերլուծված են ոչ բավարար։ Գրքում փորձ է արվել տալ այդ պատերազմի ամբոջական պատկերը՝ օտար և հայ հեղինակների տվյալների համադրումով ու դրանց համեմատական վերլուծությամբ։
12. Հատոր 12 Խաչի դյուցազուններ 298-337 Ներկայացված են ընդհարումները, որոնք ծայր առան Մեծ Հայքի թագավորությունում քրիստոնեությունը, որպես պետական կրոն ընդունելու հետ կապված (301), տրված է Հյուսիսային II պատերազմի (313-315), Հյուսիսային III պատերազմի (335-336), փոփոխված ռազմաքաղաքական պայմաններում Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի, Ալանական և Մազքութական թագավորությունների դեմ, ինչպես նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը՝ վերջիններիս մասնակցությունը դեպի Հռոմեական կայսրության տարածք գոթերի և սարմատների պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին։ Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի և Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության ներքաղաքական պայքարի պատմությանը։

Իրականացված վերլուծության արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները լիովին անհիմն հայտարարվել են "հնարովի և վիպական", ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք։ Մասնավորապես Հովհան Մամիկոնյանի հայտնած տվյալների հիման վրա հայրենի գրականության մեջ առաջին անգամ ներկայացվել է Հյուսիսային II պատերազմը, որը սույն գրքում, որպես Հայ ժողովրդի ռազմական պատմության բաղկացուցիչ մաս, ներկայացված է առաջին անգամ։

13. Հատոր 13 Խաչի ասպետներ 337-428 Ներկայացված է Հայ-Պարսկական II պատերազմը (337-387), Պարսկա-Բյուզանդական I պատերազմը (419-422), Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի և Մազքութական թագավորությունների դեմ, ինչպես նաև Պարսից թագավորության բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը՝ վերջիններիս մասնակցությունը Պարսից թագավորության տարածք հոների, հիոնիտների և քուշանների պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին։ Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի և Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության ներքաղաքական պայքարի պատմությանը։ Իրականացված վերլուծության արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները հայտարարվել են "հնարովի և վիպական", ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք։ Մասնավորապես իրականացված վերլուծության արդյունքում հայրենի գրականության մեջ առաջին անգամ տրվել է Փավստոս Բյուզանդի և մասամբ էլ Մովսես Խորենացու աշխատության մեջ տեղ գտած իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը, վերլուծվել է Պարսից թագավորության բանակի որդեգրած մարտավարությունը և այլն։ Այս ամենի արդյունքում, տալով բավարար հիմնավորումներ, վերականգնվել է Հայ-Պարսկական II պատերազմի իրական պատկերը և տարեգրությունը, նորովի վերլուծության է ենթարկվել մարտնչող կողմերի բանակների թվակազմերը, իսկ "հնարովի և վիպական" հռչակված գրեթե բոլոր իրադարձությունները տառացիորեն գտել են իրենց ճշգրիտ տեղը իրադարձությունների տրամաբանական շղթայում։

Տես նաև[խմբագրել]

Հայ ժողովրդի ռազմական տարեգիրք