Հայ Լաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ Լաո
Ի ծնե անուն
Տիգրան և Վարդան Թադևոսյան
Ծնված 1976 թ., հուլիսի 21 (1976-07-21)
, Հայաստան
Ժանրեր ռոք (Soft rock), հեղինակային երգ («բարդ»)
Մասնագիտություն Երգիչ, երգահան, երաժշտական ձևավորում, գործիքավորչում
Գործիքներ Վոկալ, կիթառ, ստեղնաշարային, հարվածային
Գործունեություն
սկսած 1998

Հայ Լաո, հայկական երաժշտական ռոք-դուետ։ Դուետի հիմնադիրներն են՝ երկվորյակ եղբայրներ Տիգրան և Վարդան Թադևոսյանները (Թադևոսյան, Տիգրան Թադևոսի և Թադևոսյան, Վարդան Թադևոսի), որոնք կատարում են իրենց հեղինակային երգերը։

Կյանքը[խմբագրել]

Երկվորյակ եղբայրներ Տիգրան և Վարդան Թադևոսյանները ծնվել են 1976թ. հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության Արտաշատի շրջանի Գետազատ գյուղում։
1993թ.-ին, ավարտելով միջնակարգ դպրոցը, նրանք ընդունվել են Երևանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2000թ.-ին ավարտել են ուսումը` ստանալով պատմաբան-միջազգայնագետի որակավորում։
1994-1996թթ. ծառայել են ՀՀ զինված ուժերում։
1998թ.-ին եղբայրները կազմավորել են «Հայ Լաո» դուետը։[1]
Դուետը կատարում է իր հեղինակային երգերը` փորձելով վեր հանել հայ իրականության ցավոտ խնդիրները։
Հայ Լաո դուետը մասնակցել է մի շարք համերգների և փառատոնների («Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Հայաստանն իմ հայրենիքն է», «Ոսկե կիթառ», «Կռունկ» հեռուստափառատոն, «Շառլ Ազնավուրի ծննդյան 80 ամյակին նվիրված երգի փառատոն» և այլն)։ Հայ Լաո դուետը մենահամերգներով հանդես է եկել Երևանի կամերային թատրոնում, Կամերային երաժշտության տանը, Երևան քաղաքի այլ համերգային դահլիճներում, ինչպես նաև ՀՀ մի շարք մարզերում և Արցախում։
Տիգրան և Վարդան Թադևոսյանները («Հայ Լաո» դուետ) հանդիսանում են նաև հեղինակ-կատարողների «GuitArt» միության հիմնադիր-անդամներ և միության կազմով մասնակցում հեղինակային երգի համերգների։
Դուետը թողարկել է երեք ալբոմ`«Լքված երկիր», «Հայրենիք», «Կյանքի ՈՒղին» և «Քայլեր» խորագիրը կրող երգերի ընտրանին։[2]
Հայ Լաոն ունի նաև մի քանի տեսահոլովակներ։ Հայ Լաո դուետն ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով։[3]

Արտաքին հղումներ[խմբագրել]

  1. «Հայ Լաո» կայքէջ
  2. 5485/ «Հայ Լաո» երգերը` լսել, բեռնել
  3. «Հայ Լաո»-ն Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում