Հայ Եկեղեցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրդատ Գ-ի կնքումը Գրիգոր Լուսավորչի կողմից

Հայ Եկեղեցիներ հավաքական անվան տակ ընդգրկվում են երեք հայ ինքնավար կրոնական համայնքները՝ Հայ Առաքելական Եկեղեցին, Հայ Կաթողիկե Եկեղեցին և Հայ Ավետարանական Եկեղեցին։

Բովանդակություն

[խմբագրել] Հայոց Եկեղեցու Ստեղծումը

Հայ Եկեղեցու աժաջին հիմնադիրներն են Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալները, որոնք կոչվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ: Նրանց շիրիմները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի Արտազի (Մակու) և Աղբակի (Պաշքալե) վանքերում:

Բոլոր քրիստոնյա եկեղեցիները համամիտ են Ս. Բարդուղիմեոս առաքյալի մասին եղած հայոց ավանդությանը և անվարան ընդունում են թե՛ նրա առաքելական շրջանը և թե՛ Հայաստանում քարոզելն ու այնտեղ մարտիրոսված լինելը: Իսկ Ս. Թադեոս առաքյալի մասին ավանդությունները տարբերվում են: Ս. Թադեոս Դիդիմոս (երկվորյակ) առաքյալի՝ Ս. Թովմաս առաքյալի եղբոր, Եդեսիա և այնտեղից Արտազ վնալու մասին հայոց ավանդությունը ծանոթ չէ Հույներին ու Լատիններին, իսկ ասորական ավանդությունը չի ընդունում նրա՝ Եդեսիայից Արտազ անցնելը: Համձայն հայոց ավանդության Հայաստանում ավետարանական քարոզչության սկիզբը վերագրվում է Ս. Հուդա Թադեոս առաքյալին ևս, որը նաև Ղեբեոս էր կոչվում: Այս ավանդությունը, որի հետ համաձայնվում են նա. Հույն ու Լատին եկեղեցիները, բավական է հաստատելու համար Հայ Եկեղեցու ավանդության վավերականությունը:

Առաքելական ծագումը, որը յուրաքանչյուր քրիստոնեական եկեղեցուց որպես պայման է պահանջում հաստատելու համար Քրիստոսի՝Եկեղեցու Երկնավոր Հիմնադրի հետ միավորված ու կապակցված լինելը, երկու տեսակ է: Մեկը ուղղակի ծագումն է, երբ որևէ եկեղեցի անուղակիորեն առաքյալներից մեկի քարոզությամբ է սկիզբ առել, և մյուսը անուղղակի սկսելն է, երբ ծագումն առաջ է եկել առաքյալների հաստատած մի ուրիշ եկեղեցու միջնորդությամբ: Ըստ այժմ Հայոց Եկեղեցին ուղղակի առաքելական ծագում ունի:

Ժամանակագրությունը, սովորաբար, Ս. Թադեոս առաքյալի քարոզությանը ութը տարվա շրջան է վերագրում (35-43թթ.), իսկ Ս. Բարդուղիմեոս առաքյալին՝ տասնվեց տարվա (44-60թթ.):

Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը և նահատակությունը Հայաստանում, սեղմեք այստեղ՝ [1]

[խմբագրել] Հայ Առաքելական Եկեղեցի

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայ Առաքելական Եկեղեցի:


Հիմնադրվել է 301թ. Տրդատ Երրորդ թագավորի կողմից և Գրիգոր Լուսավորչի առաջնորդությամբ։

[խմբագրել] Հայ Կաթողիկե Եկեղեցի

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայ Կաթողիկե Եկեղեցի:


Հիմնադրվել է 1742թ. Հռոմի Պապ Բենեդիկտ XIV-ի կողմից և Աբրահամ Արծվյանի առաջնորդությամբ։

[խմբագրել] Հայ Ավետարանական Եկեղեցի

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայ Ավետարանական Եկեղեցի:


Հիմնադրվել է 1 հուլիս 1846թ. Կոստանդնուպոլսում

[խմբագրել] Այցելեք նաև


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ