Հայրապետ ուստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրապետ ուստա
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Գործունեության տարիներXVII դար

Հայրապետ ուստա (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), XVII դարի հայ ճարտարապետ։ 1675-ին Որոտան գետի վրա կառուցել է միաթռիչք կամարակապ կամուրջ («Արզումանի կամուրջ», ՀՀ Սյունիքի մարզի Դարբաս գյուղի մոտ)։ Կամարը շարված է սրբատաշ, իսկ օժանդակ մասերը՝ կոփածո և անտաշ քարերով։ Ձախ կամրջախելի հարավային պատին ագուցված երեք շարքով վեց նեղ քարերի վրա պահպանվել է շինարարական արձանագրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 205