Հայրապետ Նավասարդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայրապետ Նավասարդյան
մարտի 28, 1964(1964-03-28) - հուլիսի 24, 1993(1993-07-24) (29 տարեկան)
ԾննդավայրԱմբերդ, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՀադրութի շրջան, Արցախ
ԳերեզմանԱմբերդ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան

Հայրապետ Արգամի Նավասարդյան, (մարտի 28, 1964 Ամբերդ, Արմավիրի մարզ - հուլիսի 24, 1993 «Բախդիլի» բարձունք (ԼՂՀ Հադրութի շրջան), ազատամարտիկ։

1989-92-ին Էջմիածնի կամավորական ջոկատի ազատամարտիկ, 1992-93-ին՝ Էջմիածնի կամավորական 5-րդ բրիգադի գումարտակի ՀՕՊ-ի պետ, 1993-ից՝ նույն գումարտակի հրամանատար։ Մասնակցել է Հադրութի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և Շուշիի ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Թաղված է Ամբերդում։