Հայտնագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայտնագործություն, գիտական նոր նվաճում բնության և հասարակության գիտական ճանաչման պրոցեսում։ Ընկած է գիտատեխնիկական հեղափոխության հիմքում՝ սկզբունքային նոր ուղղություններ հաղորդելով գիտության ու տեխնիկայի զարգացմանը և հեղափոխելով հասարակական արտադրությունը։ Սովետական օրենսդրությամբ հայտնագործության նյութական աշխարհի նախկինում անհայտ օբյեկտիվ օրինաչափությունների, հատկանիշների և երևույթների այնպիսի հայտնագործումն է, որն արմատապես փոփոխում է ճանաչողության մակարդակը։

ԽՍՀՄ-ում գոյություն ունի հայտնագործությունների հայտնաբերման, դրանց կենտրոնացված արձանագրման և հեղինակային ու պետական առաջնության ամրապնդման պետական կարգ, որով ապահովվում է գիտական ստեղծագործության զարգացումն ու գիտնականների շահագրգռվածությունը գիտության ուսումնասիրությունների հարցում։ Հայտնագործության հեղինակային իրավունքը ձևակերպելու համար հայտ է ներկայացվում ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի գյուտերի և հայտնագործությունների պետական կոմիտե, որը ԽՍՀՄ ԳԱ-ի համաձայնությամբ կայացնում է այն ճանաչելու մասին որոշում։ Այնուհետև այն գրանցվում է հատուկ մատյանում և հրատարակվում մամուլում։ Եթե մեկ տարվա ընթացքում չի վիճարկվում, հեղինակին տրվում է դիպլոմ և խրախուսական միանվագ պարգևատրում։

Աշխարհագրության, հնագիտության և հնէաբանության բնագավառում, հանքային հարստությունների հայտնաբերման կապակցությամբ, ինչպես նաև հասարակական գիտությունների բնագավառում կատարված աշխատանքների համար, դիպլոմ չի տրվում։ ԽՍՀՄ-ում և սոցիալիստական միշարք այլ երկրներում այն պաշտպանվում է օրենքով։ Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային կազմակերպություն հիմնելու մասին կոնվենցիայի համապատասխան, հայտնագործությունը դիտվել է իրավունքի հատուկ օբյեկտ, որով իրավական պաշտպանության նախադրյալ է ստեղծվել նաև մյուս երկրներում։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png