Հայոց ցեղասպանության հուշարձան (Ֆրեզնո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Ֆրեզնո)
Տեսակհուշարձան
Երկիր ԱՄՆ
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿառուցվում է
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան ԱՄՆ Կալիֆոռնիայի շրջանի Ֆրեզնո քաղաքում՝ Սան Խոակին հարթավայրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 2-ին, հուշարձանի բացման և օծման արարողությունը՝ 2015 թվականի ապրիլի 24-ին։

Հուշարձանը մարմնավորում է հայ ժողովրդի համար մշակութային նշանակություն ունեցող խորհրդանիշերը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նմանությամբ կառուցվող հուշարձանը բետոնից և տուֆից է, ունի ինը սյուներ, որոնք խորհրդանշում են Հայաստանի վեց նահանգները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությունը։ Առաջին սյունը ունի 19 ֆուտ բարձրություն, վերջինը՝ 15, ինչը խորհրդանշում է 1915 թվականը։ Հուշարձանի սյուների վերևում կիսատ լուսապսակը խորհրդանշում է Ցեղասպանության թողած ճեղքը և հայ ժողովրդի միասնությունը[1]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]