Հայոց ցեղասպանության հուշարձան (Վիեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Վիեն, Ֆրանսիա)
Տեսակհուշարձան
Երկիր Ֆրանսիա
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Ֆրանսիայի Վիեն քաղաքի «1915, ապրիլի 24» փողոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշարձանը կառուցվել է Վիեն քաղաքի և տեղի ֆրանսահայ համայնքի ջանքերով[1]։ Կառուցման աշխատանքները սկսվել են 1980 թվականին, հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1982 թվականի ապրիլի 24-ին Վիենի քաղաքապետ և Ազգային Ժողովի նախագահ Լուիզ Մերմեզի կողմից։ Հուշարձանի վրա մակագրված է.

Ի հիշատակ 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1.500.000 զոհերի։

2017 թվականին հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել[2][3]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monument on Avenue 24 April 1915 in Vienne, France
  2. «Armenian Genocide memorial in Vienne desecrated». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. «Isère : une stèle en mémoire du génocide arménien profanée». leparisien.fr. 2017-11-04CET18:58:23+01:00. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։