Հայոց ցեղասպանության հուշարձան (Նիկոսիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Նիկոսիա)
Հայոց ցեղասպանության հուշարձան Նիկոսիայում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր
Երկիր Կիպրոս
ԲնակավայրՍտրովոլոս
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Armenian Genocide memorial (Nicosia) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Կիպրոսի Նիկոսիա քաղաքի Արմենիա փողոցի մոտ տեղակայված Հայկական համալիրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության զոհերին ու վերապրածներին։ Գտնվում է Նիկոսիայի Ակրոպոլիսի Հայկական փողոցի «Հայկական համալիրում», որն ներառում է հայկական թեմի շենքը, Սուրբ Աստվածածին տաճարը, Նարեկ հայկական դպրոցը, մարմարե խաչքարը, արքեպիսկոպոս Զարեհ Ազնավուրյանի կիսանդրին և Գրիգոր Նարեկացու արձանը։

Հուշարձանի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Կիպրոսի հայկական թեմին։ Հուշարձանի հիմնարկեքը տեղի է ունեցել 1985 թվականին՝ Հայոց ցեղասպանության 70-ամյա տարելիցին, սակայն հուշարձանը տեղադրվել է ավելի ուշ։ 1989 թվականին հայկական թեմն առաջարկված նախագծերից ընտրեց ճարտարապետ Ջոն Գևհերյանի նախագիծը։ Կառուցման աշխատանքները սկսվեցին 1990 թվականին։ Այն բաղկացած է երեք հոյակերտ կամարներից, որոնք խորհրդանշում են Հայաստանը, Հայկական Սփյուռքն ու ԽՍՀՄ-ում ապրող հայերին։ Հուշարձանի առանցքային մասի՝ սև գրանիտից պատրաստված խաչի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1992 թվականի ապրիլի 24-ին։ Բացումը կատարել է ավագ վարդապետ Եղիշե Մանճիկյանը, ներկա են գտնվել այլ բարձրաստիճան հյուրեր[1][2][3]։

1996 թվականին Դեյր-էլ-Զորի անապատից Հայ Օգնության Միության պատվիրակության կողմից բերվեցին ցեղասպանության նահատակների ոսկորներ և ամփոփվեցին հուշարձանի մոտ։ 2000 թվականին Եղոյան և Թեմբեկիջյան ընտանիքների հովանավորությամբ կառուցված մասունքների մոտ, որոնք շրջապատված են հինգ խաչքարանման սյուներով (Անահիտ Տեր-Մովսիսյանի նվիրատվություն) ամփոփվեցին նահատակների ոսկորները։

Դեյր-էլ-Զորից բերված մասունքներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կիպրոսի հայերը, էջ 31
  2. Monument in Nicosia, Cyprus
  3. «Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.