Հայոց ցեղասպանության հուշարձան (Բըրբանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Բըրբանք)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր ԱՄՆ
Շինության ձևԽաչքար
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար ԱՄՆ Բըրբանք քաղաքի Սուրբ Լեոն տաճարի բակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ստեղծվել է Գևորգյան ընտանիքի հովանավորությամբ, տեղադրվել է 2015 թվականի հունվարի 13-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակում[1]։ Խաչքարը սուրբ մյուռոնով օծել են ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը և Արքեպիսկոպոս Վաչե Հովսեփյանը։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը բաղկացած է կոտրված խաչքարից, որից վեր է հառնում բրոնզե եզրը՝ «1915» մակագրությամբ և բրոնզե կռունկը՝ կտուցին զանգը։ Հուշարձանը տեղակայված է խաչանման գրանիտե հարթակի վրա։ Հուշարձանը խորհրդանշում է հայ ժողովրդի տառապանքներն ու հաստատակամությունը։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Commemorative Events of the Centennial of the Armenian Genocide – An In-Depth Guide». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]