Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (Մոնթեբելլո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումապրիլի 21, 1996
Բացումապրիլի 21, 1968
Բարձրություն23 ± 1 մետր
Երկիր ԱՄՆ
ՔաղաքBicknell Park?
ԲնակավայրՄոնթեբելլո
Շինության ձևՈւթ կամարից բաղկացած շինություն
Նյութբետոն
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
կայք
 Montebello Genocide Memorial Վիքիպահեստում

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հուշարձան ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Մոնթեբելլո քաղաքում, որը նվիրված է 1915-1921 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրը, որի բացումը տեղի է ունեցել 1968 թ. ապրիլին, կառուցված է սպիտակ բետոնից և իրենից ներկայացնում է իրար միացված 23 մետր բարձրությամբ[1] ութ կամարից բաղկացած շինություն[2]։ Արձանի հեղինակը Հրանտ Աղբաբյանն է։ Սա Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամեծ հուշահամալիրն է ԱՄՆ-ում։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրի հուշատախտակին անգլերեն գրված է.
«Հայ նահատակաց հուշարձան (այս բառերը գրված են նաև հայերեն)
Այս հուշարձանը կառուցվել է ամերիկահայերի կողմից, նվիրված է 1915-1921 թվականներին թուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1500000 զոհերի և մարդկության դեմ կատարված հանցագործությունների զոհ դարձած բոլոր ազգությունների մարդկանց հիշատակին։ 24 ապրիլի, 1968»[2]։

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ամեն տարի ապրիլի 24-ին, Լոս Անջելեսի տարբեր շրջանների հազարավոր հայեր և ամերիկացի քաղաքական գործիչներ գալիս են Մոնթեբելլոյի հուշարձանի մոտ՝ ծաղիկներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թ. Հայոց ցեղասպանության 50-ամյակի առթիվ Լոս Անջելեսի հայ համայնքը որոշեց կառուցել հուշահամալիր, որը պետք է ծառայեր որպես զոհերի հիշատակը հարգելու մշտական վայր։ Մի քանի ամիս անց Մոնթեբելլոյի քաղաքային պուրակում տեղ հատկացվեց հուշարձանի համար[4], որը կառուցելու նպատակով ամբողջ աշխարհի հայությունը հանգանակությամբ հավաքեց 125 հազար դոլար[1]։

Անվանի այցելուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առնոլդ Շվարցենեգեր, Կալիֆոռնիայի նահանգապետ[5]
  • Բարբարա Բոքսեր, Կալիֆոռնիա նահանգից ընտրված սենատոր[5]
  • Ադամ Շիֆ, կոնգրեսական[6]
  • Ջեքի Շպայեր, կոնգրեսական[7]
  • Անտոնիո Վիլարայգոսա, Լոս Անջելեսի քաղաքապետ[8]
  • Դայան Ֆայնշտայն, Կալիֆոռնիայի սենատոր[9]
  • Լի Բակա, Լոս Անջելեսի գլխավոր շերիֆ[10]
  • Կարմեն Տրուտանիչ, Լոս Անջելեսի քաղաքային դատախազ[11]
  • Չառլզ Կալդերոն, Լոս Անջելեսի քաղաքային ասամբլեայի ղեկավար[5]
  • Բիլ Մոլինարի, Մոնթեբելլոյի քաղաքապետ[12]
  • Արտ Բարախաս, Մոնթեբելլոյի քաղաքապետ[12]
  • Քրիստինա Կորտես, Մոնթեբելլոյի քաղաքային խորհրդի անդամ[12]
  • Ֆրանկ Գոմես, Մոնթեբելլոյի քաղաքային խորհրդի անդամ[12]

և այլք

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «History of the Armenian Genocide Memorial in Montebello, CA». United Armenian Council for the Commemoration of the Armenian Genocide Los Angeles. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 Ցեղասպանության թանգարանի կայք
  3. «Marches and commemorations in Southland mark Armenian genocide». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
  4. «Thousands commemorate Armenian genocide at site of Montebello monument| newspaper». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 «ANCA-WR JOINS COMMUNITIES ACROSS THE WESTERN US IN MARKING THE 95th ANNIVERSARY OF THE ARMENIAN GENOCIDE». ANCA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  6. Elected Officials Call For End to Turkey's Gag Rule During Genocide Commemoration Event
  7. Wight, Pam (2006 թ․ ապրիլի 20). «Montebello remembers Armenian genocide». Whittier Daily News.
  8. «1,500 attend commemoration of Armenian genocide at Montebello monument». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
  9. U.S. Senator Dianne Feinstein calls on Turkey to recognize Armenian Genocide
  10. LA County Sheriff visits Armenian Genocide Martyrs' Monument
  11. Molina, Sandra. «Thousands commemorate Armenian genocide at site of Montebello monument Read more: Thousands commemorate Armenian genocide at site of Montebello monument». Whittier Daily News. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.(չաշխատող հղում)
  12. 12,0 12,1 12,2 12,3 «MONTEBELLO ANC COMMEORATES GENOCIDE THROUGH MUSIC AND ART». ANCA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.