Հայկ Թոքմաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոքմաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Թոքմաջյան
Ծնվել էնոյեմբերի 12, 1971(1971-11-12) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1990) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1996)
Ստեղծագործություն(ներ)Հավերժական Հայաստան, Մովսես Գորգիսյանի կիսանդրի և Եղիշե Թադևոսյանի կիսանդրի
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Ծնողներհայր՝ Լևոն Թոքմաջյան
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
 Hayk Tokmajyan Վիքիպահեստում

Հայկ Լևոնի Թոքմաջյան (1971, նոյեմբերի 12, Երևան), հայ քանդակագործ։

ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986-1990 թվականներին սովորել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1990-1996 թվականներին՝Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Հայաստանի նկարիչների միության անդամ է, Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս։

Հայկ Թոքմաջյանը մասնակցել է միջազգային սիմպոզիումների Լյուքսեմբուրգում, Իտալիայում, Թուրքիայում, Լիբանանում[1]։ 2011 թվականին Կանադայի Էդմոնտոն քաղաքում մասնակցել է Սառցե քանդակի միջազգային փառատոնին, 2019 թվականին Հայաստանի նկարիչների միության բակում ստեղծել է «Ստեղծագործություն» անունը կրող սառցե քանդակը[2]։

Ստեղծագործություններ, ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պարուհի», Լոքրիստի, Բելգիա, փայտ, 220x70x80սմ, 2012 թ.
«Սպիտակ ձի», Անկարա, Թուրքիա, մարմար, 250x220x100սմ, 2007 թ.
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Անթալիա, Թուրքիա[3], 2013,
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Աամշիտ, Լիբանան, 2013,
  • Փայտե քանդակի միջազգային սիմպոզիում, Վիլկենդորֆ, Գերմանիա, 2013,
  • Փայտե քանդակի միջազգային սիմպոզիում, Լոքրիստի, Բելգիա, 2012,
  • Փայտե քանդակի միջազգային սիմպոզիում, Հոյեր, Դանիա, 2012,
  • Փայտե քանդակի միջազգային սիմպոզիում, Սոնդերբորգ, Դանիա, 2012,
  • Սառցե քանդակի փառատոն, Երևանի կենդանաբանական այգի, 2012,
  • Միջազգային շրջիկ ցուցահանդես «Ընտանիքի միասնությունը երկրի միասնությունն է», Մոսկվա, Եկատերինբուրգ, Ռուսաստան, 2011,
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Աամշիտ, Լիբանան, 2011,
  • Քանդակի միջազգային փառատոն, Լա Բրեսս, Ֆրանսիա, 2011,
  • Սառցե քանդակի միջազգային փառատոն, Էդմոնտոն, Կանադա, 2011,
  • Սառցե քանդակի միջազգային փառատոն, Լեյք Լուիզ, Կանադա, 2011,
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Չանչուն, Չինաստան, 2010,
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Մենե, Ֆրանսիա, 2010,
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Անթալիա, Թուրքիա[4], 2009,
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Պենզա, Ռուսաստան, 2009,
  • Արվեստի միջազգային ցուցահանդես, Վենետիկ, Իտալիա, 2009,
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Մաալոթ Տարշիհա, Իսրայել, 2009,
  • Համաշխարհային ցուցահանդես «Օլիմպիական քանդակ», գերազանց ստեղծագործություն մրցանակ, Պեկին, Չինաստան, 2008,
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Պենզա, Ռուսաստան, 2008,
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Սաուզ Դոլուքս, Իտալիա, 2008,
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Հաջետեպե, Անկարա, Թուրքիա[5], 2007,
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Գրասս, Ֆրանսիա, Կարարայի քաղաքապետարանի հատուկ մրցանակ, 2007,
  • Խմբակային ցուցահանդես, Իսի Լե Մոլինո, Ֆրանսիա, 2007,
  • Խմբակային ցուցահանդես «Իմ Երևան», «Արև» ցուցասրահ, Երևան, 3-րդ մրցանակ, 2007,
  • Խմբակային ցուցահանդես «Նաիրյան աղջիկներ», «Արև» ցուցասրահ, Երևան, 1-ին մրցանակ, 2007,
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Հույան, Չինաստան, 2006,
  • Համաշխարհային ցուցահանդես, «Վերածնունդ և Զարթոնք», Չենգչոու, Չինաստան, 2006,
  • Համաշխարհային շրջիկ ցուցահանդես, «Փոքրածավալ Մոնումենտ», Բելգիա, Հոլանդիա, Գերմանիա, 2005,
  • Կոմիտասի կիսանդրու հանրապետական մրցույթ, խրախուսական մրցանակ, 2005,
  • Անհատական ցուցահանդես, «Ֆորտե» ցուցասրահ, Երևան, 2005,
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Սենտ-Պոնս, Ֆրանսիա, 2004,
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Երևան, Հայաստան, 2004,
  • Քանդակի միջազգային բիենալե, «Դանթեն Եվրոպացի», Ռավեննա, Իտալիա, 2003,
  • Քանդակի միջազգային սիմպոզիում, Երևան, Հայաստան, 2002,
  • Անհատական ցուցահանդես, Մոնրեալ, Կանադա, 2002,
  • Արցախյան ազատամարտի հերոսների 30-ից ավելի դիմաքանդակներ «Հայ ազատամարտիկների փառքի թանգարան»ի համար, 1994-2000։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Թոքմաջյանը 3 ամսում 4 գործ է կերտել
  2. Arzumanyan, Varduhi (2019 թ․ հունվարի 26). «Արևոտ Երևանի սառցե քանդակը. Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը, ով տարիներ առաջ մասնակցել է Կանադայի սառցե քանդակի փառատոնին, այս մշակույթը տեղափոխում է Հայաստան». Noranor (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  3. «Հայերի հաղթանակը Թուրքիայում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.
  4. «Թեև քանդակագործը ես եմ, բայց պատրաստելուց հետո այն այլևս իմը չէ». Հայկ Թոքմաջյան(չաշխատող հղում)
  5. Անկարայում կայացած 3-րդ միջազգային սիմպոզիումին ցուցադրվել է Հայկ Թոքմաջյանի «Սպիտակ ձի» քանդակը
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]