Հայկ Աքթերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Աքթերյան
Ծնվել էմարտի 5, 1904(1904-03-05)[1]
ԾննդավայրԿոնստանցա, Ռումինիա
Մահացել էօգոստոսի 8, 1943(1943-08-08)[1] (39 տարեկան)
Մահվան վայրKuban bridgehead, ԽՍՀՄ
ԿրթությունԲուխարեստի համալսարան և Spiru Haret National College?
Քաղաքացիություն Ռումինիայի թագավորություն
Մասնագիտացումլրագրող, կինոռեժիսոր, դերասան, բանաստեղծ և գրականագետ
ԱմուսինՄարիետա Սադովա

Հայկ Արամի Աքթերյան (ռումիներեն՝ Haig Acterian, մարտի 5, 1904(1904-03-05)[1], Կոնստանցա, Ռումինիա - օգոստոսի 8, 1943(1943-08-08)[1], Kuban bridgehead, ԽՍՀՄ), ռումինահայ բեմադրիչ, թատերագետ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Աքթերյանը ծնվել է Ռումինիայի Կոստանցա քաղաքում։ Ավարտել է Բուխարեստի համալսարանը և դրամատիկական արվեստի կոնսերվատորիան։ Կատարելագործվել է Փարիզում, Բեռլինում, Հռոմում, Վիեննայում։ 1940-1941 թվականներին եղել է Բուխարեստի Ազգային թատրոնի տնօրենը։ Եղել է ժամանակակից նոր թատրոնի ջատագովներից, որի վառ արտահայտությունն է համարել Խորհրդային Ռուսաստանի թատերարվեստը։ Եղել է ռումինական Մեծ հանրագիտարանի խմբագիրներից։ Մասնակցել է ՀՕԿ-ի Բուխարեստի մասնաճյուղի «Հայաստանյան երեկոներին»։ Թարգմանությունները հրատարակվել են «Անի» հայագիտական հանդեսում (ռումիներենՌումիներեն է թարգմանել Եղիշե Չարենցի և Միսաք Մեծարենցի գործերից։ Միհայիլ կեղծանունով լույս է ընծայել բանաստեղծությունների երկու ժողովածու[2][3]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ. Շերիֆի «Ճանապարհորդության վերջը»
  • Յ. Մինուլեսկուի «Անթև աղունիկներ»
  • Ֆ. Հերբելի «Հուդիթ»,
  • Ժ. Տեպայի «Լրտեսուհին»

Թատերագիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատրվակներ ռումինական թատերագիտության համար», 1936
  • «Շեքսպիր», 1938
  • «Արվեստի սահմանագծերում», 1939

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Հայկ Աքթերյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  3. Haig Acterian – Viaţa şi opera
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Աքթերյան» հոդվածին։