Հայկուշ Բաղդատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկուշ Բաղդատյան
Ծնվել էմայիսի 28, 1928(1928-05-28)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1975
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու

Հայկուշ Բախշիի Բաղդատյան (մայիսի 28, 1928(1928-05-28), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ, բժշկագիտության թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945-1950 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-կանխարգելողական ֆակուլտետում։ Այնուհետև սովորել է ասպիրանտուրայում։ 1950-1952 թվականներին սովորել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանում։ 1963 թվականին դատական հոգեբուժության գծով վերապատրաստվել է Մոսկվայի բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում։ 1966 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «ՀԽՍՀ-ում էպիլեպսիայի տարածվածության հարցի մասին» թեմայով։ 1967 թվականին ստացել է բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Աշխատել է Երևանի քաղաքային հոգեբուժական դիսպանսերում՝ որպես հոգեբույժ։ Աշխատանքներին զուգահեռ դասավանդել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում։ Եղել է ԵրՔԴՀ-ի կուսակցական կոմիտեի քարտուղարը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1973 թվականի սոցիալիստական մրցության հաղթող» շքանշան
  • «Անձնվեր աշխատանքի համար, ի նշանավորումն Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալ

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ-ում էպիլեպսիայի տարածվածության հարցի շուրջ, (Հոգենյարդաբուժական հիմնարկների նյութերի կլինիկա-վիճակագրական տվյալները), թեկնածուական թեզի ավտոռեֆերատ, Եր., 1966, 24 էջ։
  • Էպիլեպտիկ հիվանդության զանազան կլինիկական ձևերի և սիմպտոմատիկ ցնցումային վիճակների կլինիկա-վիճակագրական գնահատականը։ Խորհրդային իշխանության հաստատման 50-ամյակին նվիրված Անդրկովկասի հոգեբույժների գիտական կոնֆերանսի նյութերը, Եր., 1967։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարություն Մինասյան, «100 հայ հոգեբույժներ», Գիրք Ա, Երևան, 2002.