Հայկուհի Գարագաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկուհի Գարագաշ
Ծնվել էմայիսի 3, 1900(1900-05-03)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 30, 1973(1973-04-30) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՎրաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Հայկուհի Գարագաշ (մայիսի 3, 1900(1900-05-03), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 30, 1973(1973-04-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1960

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին սովորել է Թիֆլիսի Օվի Սևումյանի ղեկավարած թատերական ստուդիայում, ապա Զուբալովի անվան ժողովրդական թատրոնի դերասանուհի[1]։ 1922-1924 թվականներին եղել է Լենինականի դրամատիկական թատրոնի դերասանուհի, 1924-1944 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի։ 1930 թվականից հանդես է եկել որպես ասմունքող։ 1944-1957 թվականներին բեմական խոսք է դասավանդել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Հայկական հեռուստատեսությամբ վարել է «Գյուլնազ տատի հեքիաթները» հաղորդաշարը[2]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խամփերի, Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»
  • Քալի, Սունդուկյանի «Քանդած օջախ»
  • Սալոնե, Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
  • Էմիլիա, Շեքսպիրի «Օթելլո»
  • «Քրիստինե, Իբսենի «Նորա»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1973 Քաոս Ոսկեհատ
1968 Միայն մեկ կյանք դրվագ
1966 Լալվարի որսկանը դրվագ
1961 Մայրամուտից առաջ Ակիր
1960 Հյուսիսային ծիածան դրվագ
1958 Առաջին սիրո երգը ընկերուհի
1957 Ու՞մ է ժպտում կյանքը Օվսաննա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկուհի Գարագաշ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.