Հայկական սուրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական սուրճ

Հայկական սուրճ, սրճի տեսակ։

Բաղադրամասեր[խմբագրել]

  • Սուրճ (փոշիացված), մեկ թեյի գդալ ամեն հոգու համար
  • Ջուր, մեկ սրճի բաժակ ամեն հոգու համար
  • Շաքարավազ, կես թեյի գդալ ամեն հոգու համար կամ ըստ ցանկության

Հայկական սրճի առանձնահատկությունը նրա մեջ է, որ հատիկները աղացած են մինչև փոշի վիճակի:

Պատմություն[խմբագրել]

Արդեն 19-րդ դարավերջում–20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում Կոստանդնուպոլսի քաղաքային մշակույթի ազդեցության տակ ունեվոր ընտանիքներում կենցաղի մաս է դառնում կակաոյի և հայկական սուրճի օգտագործումը։ 20-րդ դարի կեսին բազմաթիվ հայերի հայրենադարձությունից հետո, մասնավորապես Մերձավոր Արևելքից, սուրճ աստճանաբար տարածվում է Հայաստանով մեկ, այդ թվում գյուղերում, և դառնում սովորական բոլոր խավերի համար[1]։

Պատրաստման եղանակ[խմբագրել]

Փոքր բաժակի մեջ լցրած ջուրը լցնում են ջազվեի մեջ, այնուհետև ջրի վրա ավելացնում են սուրճ և շաքարավազը, լավ խառնում, դնում կրակին և սպասում այնքան՝ մինչև որ այն եփվի։ Հայկական, թրքական և պարսկական ձևերով սուրճ պատրաստելիս, այն եփված է համարվում, երբ մակերեսին սկսում է հավաքվել փրփուրը՝ եռման նախաշեմին։ Այն ժամանակ անմիջապես կրակից հեռացվում է սուրճը, լցվում սրճի բաժակներում և մատուցվում։ Արաբական պատրաստման ձևում, ջազվեն ավելի երկար է կրակի վրա թողնվում մինչ սուրճը եռա և փրփուրն անցնի։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Լ.Մ. Վարդանյան // «Հայերը», Մոսկվա, «Նաուկա», 2012, էջ 242