Հայկական հիշողության ազգային կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական հիշողության ազգային կենտրոն
Երկիր Ֆրանսիա
Տեսակմշակութային կենտրոն և գրադարան
Հիմնվել էհոկտեմբերի 20, 2013
ՏեղադրությունԴեսին Շարպ
Հասցե32, rue du 24-avril-1915 69150 Décines-Charpieu
Այլ տվյալներ
Կայքcnma.fr(ֆր.)

Հայկական հիշողության ազգային կենտրոն (ֆր.՝ Le centre national de la mémoire arménienne (CNMA)) փաստավավերագրական կենտրոն, գրադարան Ֆրանսիայի Դեսին քաղաքում՝ նվիրված Հայոց պատմությանն ու Հայոց ցեղասպանությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայացուցիչ՝ Մշակույթի և հաղորդակցության նախարար տիկին Օրելի Ֆիլիպետտին, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ֆրանսիացի հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հայկական հիշողության ազգային կենտրոնի ստեղծմանն աջակցել են Բուլլուկյան հիմնադրամը, Լիոնի և Դեսինի տեղական ինքնակառավարման մարմինները՝ Մեծ Լիոնը, Ռոն-Ալպի շրջանը, Ռոնի ընդհանուր խորհուրդը, Դեսինի և Մեզիոյի քաղաքապետարանները։

Հայկական հիշողության ազգային կենտրոնի նախագահն է Ժյուլ Մարտիրոսյանը, տնօրենը՝ Կատիա Բուդոյանը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտը փաստավավերագրական կենտրոն է, որտեղ պահվում են 110 000 փաստաթուղթ և 12 000 գիրք, հայկական պատմությանն առնչվող նյութեր, ինչպես նաև Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում ապրող ու արարող հայ մշակութային գործիչների ստեղծագործություններ։ Կենտրոնի նպատակն է՝ ֆրանսահայերի ազգային ինքնության պահպանումը, Ցեղասպանության և դրա հետևանքների վերացման ուղղությամբ տարվող հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև ֆրանս-հայկական միջմշակութային կապերի զարգացումը և կենտրոնի միջոցով հայկական ժառանգության վերականգնումն ու հարստացումը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]