Գրոզնիի հայկական եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրոզնիի հայկական եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՌուսաստան Ռուսաստան Գրոզնի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ներկա վիճակՔանդված
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1871 թ.
Կառուցման ավարտ1873 թ.
Քարտեզ
Քարտեզ

Հայկական եկեղեցի (Գրոզնի), հայ առաքելական եկեղեցի Գրոզնիում, որը քանդվել է խորհրդային իշխանությունների կողմից 1930–ական թվականներին։

Դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ցույց է տալիս 1923 թվականի հատակագիծը, հայկական եկեղեցին տեղակայված է եղել քաղաքի կենտրոնում՝ Սունժա գետի ձախ ափին։ Այն գտնվում էր Դունդվսկի փողոցի և Նավթային ինստիտուտի մասնաշենքի և № 1 միջնակարգ դպրոցի տարածքում՝ հատվելով Լերմոնտովի զբոսայգու տարածքի հետ[1]։

Կառուցման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրոզնի քաղաքը կառուցվել է ամրոցի շրջակայքում։ Քաղաքում կար ոչ մեծ իջևանատուն, որտեղ հիմնականում առևտրային գործունեություն էին ծավալում հայ վաճառականները[2]։ Գրոզնիի հայկական համայնքի համար կարևորագույն խնդիր էր ազգային դպրոցի և եկեղեցու կառուցումը[3]։ 1863 թվականի ապրիլին մի խումբ հայեր դիմեցին իրենց հայրենակից գեներալ–մայոր Ալեքսանդր Թումանովին՝ աջակցել հայկական եկեղեցու կառուցման գործին։ 1865 թվականի ապրիլի 27–ին Աստրախանի հայկական թեմին եկավ հաղորդագրություն, որ իշխանությունները դեմ չեն հայկական եկեղեցու կառուցման գործին[4]։

Իգական գիմնազիան (առջևի պլանում) և հայկական եկեղեցին (հետին պլանում)

Գրոզնիի հայկական համայնքը եկեղեցու կառուցումն սկսեց 1860–ական թվականների երկրորդ կեսին, և արդեն XIX դարի 70–ական թվականներին եկեղեցին պատրաստ էր։ Քաղաքի հիմնադրումից կես դար հետո հայկական եկեղեցու կառուցումը խոսում էր հայ համայնքի նշանակալից դերի մասին։ Եկեղեցին կառուցվում էր մաս առ մաս։ Սկզբում կառուցվեց եկեղեցու հիմնական մասը, հետագայում նրան ավելացվեց երկհարկանի զանգակատունը։ Առաջին անգամ հայկական եկեղեցու մասին հիշատակվել է 1871 թվականին «Թերեքյան լուրեր» թերթում։ Հայկական համայնքի կանոնադրության մեջ նշվում է, որ հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է հայ համայնքի գործունեության կարգավորողը։ Եկեղեցին քանդվել է 1930–ական թվականներին[1]։

Ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրոզնի քաղաք, 20-րդ դարի սկիզբ։ Հետին պլանում հայկական եկեղեցու կոնուսանման գմբեթն է

Եկեղեցին գմբեթավոր բազիլիկա շինություն էր։ Արևմտյան և արևելյան թևերի հյուսիսային և հարավային ճակատներին կային բարձր լուսամուտախորշեր։ Ամեն այսպիսի լուսամուտախորշի վերևում կային շրջանաձև լուսանցքներ, որոնք լուսավորում էին ամբողջ շինությունը։ Շինությանը ամբողջական տեսք էր հաղորդում գմբեթը, որն ուներ ութանկյան տեսք, յուրաքանչյուր անկյունում կար որմնախորշ և դրանք ընդհանուր պատված էին սպիտակ շրջագծով[1]։

Զանգակատուն–գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգակատուն–գավիթը, ինչ, պես և հիմնական շինությունը, կառուցված էր կարմիր աղյուսից։ Շենքն աչքի էր ընկնում յուրօրինակ տեսքով։ Այն ուներ մեծ դարպասաձև մուտք, որի վերևում վեր էր խոյանում բազմանկյուն գմբեթը։ Զանգակատան տեսքը ամբողջանում էր ընդարձակ գմբեթաձև զանգակամասով։ Զանգակատան կենտրոնական մուտքի երկու ուղղություններն էլ զարդարված էին իրենց ձևավորումով տարբերվող խորշերով։ Այս ճարտարապետական լուծումը հատուկ չէ հայ ճարտարապետական արվեստին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Р.З. Багдасарьян (1985). «Об армянской церкви в Грозном» (PDF). "Историко-филологический журнал" // № 1; pp. 231-234. ISSN 0135-0536. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16–ին-ին.
  2. А. Е Тер-Саркисянц История и культура армянского народа: с древнейших времен до начала ХIХ в. — Восточная литература РАН, 2005. — С. 685. — 293 с. — ISBN 5020184454, 9785020184459
  3. Р. Багдасарян // Армянская община Грозного // Вестник общественных наук, Выпуски 7-12; Изд-во АН Армянской ССР, 1986 г. — стр 59-62
  4. Р.З. Багдасарьян (1989). «Культурная и общественно-политическая жизнь армянского поселения Грозного (вторая половина XIX—начало XX в.)» (PDF). "Историко-филологический журнал" // № 2 . pp. 188-197. ISSN 0135-0536. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16–ին-ին.