Հայկական գիշերաչղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական գիշերաչղջիկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Ձեռնաթևավորներ (Chiroptera)
Ենթակարգ Չղջիկներ (Microchiroptera)
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae)
Ենթաընտանիք Myotinae
Ցեղ Գիշերաչղջիկներ (Myotis)
Տեսակ Հայկական գիշերաչղջիկ (M. hajastanicus)
Միջազգային անվանում
Myotis hajastanicus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Հայկական գիշերաչղջիկ կամ Սևանի գիշերաչղջիկ (լատին․՝ Myotis hajastanicus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Փոքր չափի է։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հայտնաբերվել է 2000-2001 թվականներին Սևանա լճի ափին (Գեղարքունիքի մարզ)` Արտանիշի տեղամասի անձավներում և Ծափաթաղք գյուղի մոտակայքում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշ բիոտոպերն են անձավների և ճեղքերի առկայությամբ կրախճաքարային լանջերը։ Տեսակը ուսումնասիրված չէ։ Հայտնի է, որ բնակվում են ծովի մակարդակից 2000-2300 մ բարձրություններում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տեսակը նկարագրվել է Սևանա լճի հյուսիսարևմտյան ափի տարածքում։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Ծայրաստիճան հազվադեպ, քիչ ուսումնասիրված և նեղ արեալով տեսակ է։ Արեալի նման սահմանափակությունը դիտվում է առաջին անգամ։

Վտանգման հիմնական գործոնները հայտնի չեն։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական գիշերաչղջիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։