Հայկական Գամփռ
|
|
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
| Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Գամփռը շների մի քանի տեղական տեսակ է, միավորված մեկ միասնական անվան տակ, որ հայերը հազարամյակների ընթացքում բուծել են։ Գամփռը հազարամյակներ շարունակ եղել է հայկական լեռնաշխարհի շուն և մնում է հայ ժողովրդի հպարտության առարկան։
Բովանդակություն |
[խմբագրել] Հայկական գամփռի բուծումը
Հայաստանում կային հատուկ շնաբուծարաններ, որոնք վայրի գազանների (գայլ, շնագայլ) և շան զուգավորումից ստնում էին վերը նշված ցեղերը և վաճառում: Դրանք շատ սուղ էին գնահատվում: Շնաբուծները միևնույն ժամանակ հայտնի գազանորսներ էին: Նրանց ապրուստի գլխավոր աղբյուրը շների վաճառքն էր:
Շնաբուծության համար գլխավորապես որսում էին գայլեր, երբեմն նաև շնագայլեր: Որսած գայլին պահում էին բնական պայմաններին մոտ պայմաններում՝ խոր և երկար այրերում և քարանձավներ ունեցող ժայռերում, ուր կային որսալու և բզկտելու հարմարություններ: Գայլն իր բնական քարանձավում որսում էր նապաստակ, աննկատելի կերպով գայլաբուն էին ուղարկում որսորդները գետնուղիներով, տեսնում ու հալածում էր աղվեսներ, կաքավներ և նույնիսկ արջեր:
Հայկական լեռնաշխարհում բուծված շները, բաժանվում էին հինգ առանձին խմբերի. հոտապահ շուն կամ գելխեղդ, բակապահ շուն կամ ուղղակի գամփռ, արջի որսի շուն կամ արջաշուն, փոթորկաշուն և բարակ կամ թազի:
[խմբագրել] Հոտապահ շուն գայլխեղդ
Այս շների դերը հոտերը և նախիրները գայլերից ու գողերից պահպանելն է: Շան մականունն է գայլխեղդ: Ահա այդ շան նկարագրությունը:
Գլուխը մեծ է, շրթունքը հաստ, քիթը կարճ, կուրծքը լայն: Ուժեղ է ու աներկյուղ, հավատարիմ, բայց ոչ այնքան ուշիմ: Շատ հավատարիմ է իր տիրոջը, ամեն վտանգ կընդունի տիրջը պահպանելու համար»[1]:
Մարմնով խոշոր են և զորեղ՝ կարճ դունչ, բարձր ճակատ, արմատից քիչ վերև կտրված ականջներ, բրդոտ ու հաստ վիզ, մկանուտ բարձր ոտքեր, ամուր գավակ: Սովորություն ունի պոչը ոլորելու և դնելու մեջքին: Քայլում է հանդարտ, ինքնավստահ և վեհ: Անհարկի չի հաչի: Իր անսխալ բնազդով իսկույն որոշում է թշնամին ու բարեկամը և այնպես էլ վարվում հետը [2]: Առանձնահատուկ երանգավորում չունեն:
[խմբագրել] Գայլխեղդ շների ենթախմբերը
Գայլխեղդ շները բաժանվում են երկու ենթախմբի՝ գայլաշան և շնագայլի:
Գայլաշուն անվանվում է այն շունը, որի հայրը գայլն է, իսկ մայրը՝ գայլի կաթով սնված շունը:
Շնագայլը այն շունն է, որի հայրը գայլի կաթով սնված շունն է, իսկ մայրը՝ էգ գայլը:
Շան և գայլի բեղմնավորումից ծնված լակոտները անվախ, հանդուգն, բզկտող, բայց իրենց տիրոջը հավատարիմ շներ են, մանավանդ նույնն ցեղին պատկանող էգ շունը, որոնց անվանում են տելե և քելփ:
[խմբագրել] Գայլեղդ շան զրահապատումը
Գայխեղդ շունը զրահապատվում է. շան կրծքի և կռնակի այն մասին, որը դեպի վիզն է երկարած, ճիշտ առաջի ոտքերի ուղղությամբ, ամրացվում են պողպատից սուր խրոցներ, կրծքին՝ հորիզոնական, թիկունքին՝ ուղղահայաց, 10 - 12 սմ երկար, ճկույթի հաստությամբ: Շունը գազանների վրա հարձակվելիս նախ խփում է կրծքով, եթե առաջին զարկով կարողացավ տապալել հակառակորդին՝ գործը հեշտանում է, այլապես սկսվում էր մարտը: Այդ դեպքում շունը բացի իր ժանիքներից օգտագործում է նաև կրծքին և թիկունքին ամրացված հատուկ խրոցները, որոնք մեն մեկ զարկից լայն վերք են բացում գազանի մամնի վրա, հատկապես սրտին:
[խմբագրել] Գայլխեղդ շունը մարտից հետո
Երբ շունը գայլ է խեղդում, ավագ հովվի պարտականություննէր իր ձեռքով ճմուռ շինել և գելխեղդ շան ճակատը համբուրելուց ու գլուխը շոյելուց հետո, անձամբ կերցներ նրան, շունը զգալով այդ առանձնահատուկ վերաբերմունքը՝ նախ լիզում է ավագ հովվի ձեռքերը, այնուհետև ուտում ճմուռը: Իսկ մեկից ավել գայլ խեղդող շանը պատվելու իրավունքը վերապահված է տան մեծին՝ ընտանիքի պապին կամ տատին: Եթե նրանցից մեկն ու մեկը սարում չէ, շունը արոտավայրից գյուղ է գալիս և քծնելով պապի ոտքերի առջև, երեք անգամ հաչում է, պապը կամ տատը, առանց հովիվներից տեղեկություն ստանալու պատահածի կամ կաըարվածի մասին, անմիջապես հասկանում են, որ շունի մեկից ավելի գայլ է խեղդել, անմիջապես գրկում և ճակատը համբուրում են, գգվում, ապա իրենց ձեռքվ պատրաստված ճմուռով կերակրում: Շունը լավ կշտանալուց հետո, առանց որևէ ցուցմունքի կամ նշանի, վերադառնում է հոտի մոտ:
[խմբագրել] Արջաշուն
Արջաշունը, որը գամփռի մեկուկես արժեքը ուներ, խիստ հազվագյուտ էր: Օգտագործվում էր միայն վարպետ գազանորսների կողմից՝ արջի որսի ժամանակ: Արջից ավելի ուժեղ էր, երբ մանավանդ զինված էր լինում պողպատե ցցերով:
[խմբագրել] Որսաշուն (բարակ)
Այս շունը օգտագործվում էր աղվես, վայրի կատու, լուսան որսալու համար: Նա թեթևոտն և արագավազ էր:[1]
Քարայծ, եղջերու հալածելու և քարայրներից դուրս բերելու համար օգտագործում էին բարակի և գայլաշան զուգավորումից սերած և միայն Դրսիմ կամ Մնձուր լեռնաշխարհին հատուկ մի տեսակ որսի շուն, որը քարայծի ամենաթեթև հետքերից կարողանում էր հայտնաբերել նրա թաքստոցը և առաջնորդել այն ուղղությամբ, ուր թաքնված էր որսը:
Այս կարգի շները թե՛ հոտառությամբ, թե՛ հաչելու ձևով տարբերվում էին մյուս շներից: Սրանք մարդկանց վրա չէին հաչում, շատ ուշիմ էին և նվիրված իրենց տիրոջը: Վիրավոր որսին հետապնդելու, նրա թաքնված տեղը գտնելու և հաչելով որսորդին իրենց մոտ կանչելու առանձին հատկություն ունեին:
[խմբագրել] Հայկական գամփռի գինը
Հայկական լեռնաշխարհում փոխանակության հիմքը ոչ թե ոսկին և արծաթն էր, այլ բնամթերքը կամ անասունը: Շան գինը ևս որոշվում էր այդ փոխարժեքներով:
Մնձուր լեռներում մեկ ցեղական շան գինն էր 40 կոտ (640 կգ) ցորեն, կամ մեկ ձի, կամ մեկ կթան կով՝ հորթը հետը, կամ 10 ոչխար՝ գառներով: Այնտեղ մեկ ցեղական շան համար կարելի էր վճարել նաև 80 կգ մեղր, կամ 80 կգ յուղ, կամ նույնքան բուրդ:
Եթե մնձուրցի գյուղացին փոխանակության համար որևէ միջոց չուներ, բայց ցանկանում էր հայկական ցեղական գամփռ ունենալ, պարտավոր էր 80 օր անվճար աշխատել շան տիրոջ համար:
Սասունում մեկ գելխեղդ շան համար վճարում էին նոր ծնած 10-12 ոչխար [3]:
Մոտավորապես նույն գներն էին նաև Հայաստանի մյուս շրջաններում [2]: Առանձնապես երևելի շների գները հասնում էր մինչև 30-40 ոչխարի [2]:
Իրականում սակայն, գամփռ շան գինը շատ ավելի մեծ էր: Գամփռի վրա զենք բարձրացնելը կամ սպանելը հավասար էր մարդասպանության:
2011թ.-ի փետրվարի 10-ին Միջազգային Կինոլոգիական Միության /ՄԿՄ/ /International Kennel Union/ /IKU/ Մոսկվայում կայացած Ցեղային հանձնաժողովի նիստի ընթացքում ճանաչվել է հայկական Գելխեղդի` Գամփռի ստանդարտը: Նրան շնորհվել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակը, և այն գրանցվել է 204 համարի ներքո: Համաձայն ընդունված ստանդարտի` ճանաչվում է հայկական Գամփռի կարճամազ տեսակը /մազածածկույթի երկարությունը` 2-ից 6 սմ/: Որպես հայկական ազգային ցեղատեսակ` Հայկական Գելխեղդ Գամփռը ճանաչում ստացավ շնորհիվ Հայաստանի Կինոլոգիական, Կինոլոգիա-Սպորտային Միության /ՀԿԿՍՄ/ նախագահ Վիոլետա Յուրիի Գաբրիելյանի:
[խմբագրել] Հղումներ
- ↑ 1,0 1,1 Հ. Երեմյան, Նոր կենդանաբանություն, Վենետիկ, 1896, էջ 37
- ↑ 2,0 2,1 2,2 Վ. Անանյան, Հայաստանի կենդանական աշխարհը, հտ. 1, Երևան, 1961
- ↑ Խ. Դաշտենց, Խոդեդան, Երևան, 1950
